Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առողջ Հրազդան». Մահվան վկայական ստացած լիցենզիաների վերակենդանացման փորձեր են կատարվում

Օգոստոս 10,2013 21:13

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

 

Մեր տրամադրության տակ է «ՖՈՐՉՆ ՌԻԶՈՐՍԻՍ» ընկերության կողմից 17.07.2013թ-ով թվագրված «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին հասցեագրված մի գրություն: Սույն գրության առկայությունը փաստում է, որ վերջին 1,5 տարվա ընթացքում «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի կանխամտածված լռությունն ու երբեմն-երբեմն, առանց աղբյուրի նշման, մամուլով տարածած ստահոդ լուրերը, թե «Հրազդանի «չարաբաստիկ» երկաթահանքի շահագործումից հրաժարվում ենք», սոսկ խորամանկ եւ խարդախ մարտավարություն էր` միտված հասարակության զգոնության թուլացմանը:

Նամակին կցված հենց առաջին նախադասությունը շեշտում է ՀՀ Էներգետիկայի նախարարության կողմից տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/169 (նախկին 14/453) լիցենզիաների փաստը` միտումնավոր մոռանալով նշել դրանց տրման տարեթվերն ու գործունեության ժամկետները:

Ցանկանում ենք հիշեցնել կամ տեղեկացնել նամակը ստորագրած լիազորված անձ պարոն Սիաոխե Լինին, որ, ի հեճուկս իրենց գործադրած խորամանկ ու խարդախ մարտավարության, սույն լիցենզիաների իրավական հիմքերը խախուտ են, ինչի վկայությունն է մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների, Ազգային Ժողովի պատգամավորների, Հանրային Խորհրդի ներկայացուցիչների, խնդրին առնչվող պետական գերատեսչությունների անդամների, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի պատասխանատուների` ՀՀ Բնապահպանության նախարարի մոտ 14.12.2011թ-ին կայացրած խորհրդակցությունը, որի ժամանակ բազմաթիվ իրավական ակտերի ու փաստերի համադրմամբ «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի տնօրեն պարոն Ջ. Գորմանը ընդունեց սույն լիցենզիաների` «մեռելածին» լինելու փաստը, եւ ի լուր ամենքի, պարտավորվեց պատվիրել հանքի շահագործման նոր նախագիծ` հավակնելով անցնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր ընթացակարգերը:

Այս ամենից հետեւում է, որ իրավական հիմքով մահվան վկայական ստացած սույն լիցենզիաների վերակենդանացման փորձեր են կատարվում: Ի հեճուկս Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի շահագործման նախաձեռնողների խորամանկ ու խարդախ փորձերի, խրոխտ հայտարարում ենք` ազգաբնակչության եւ, մասնավորապես, «Առողջ Հրազդան» քազաքացիական նախաձեռնության խմբի զգոնությունը մշտարթուն է` օրինականության սահմաններում թույլ չտալու այս աղետաբեր հանքի շահագործումը:

 

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031