Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարները կալանավորվեցին

Օգոստոս 10,2013 20:59

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ նշված դատարան էին բերվել Երեւան քաղաքի բնակիչ Անդրանիկ Արսենյանը եւ Արտաշատ քաղաքի բնակիչ Հովահաննես Ավագյանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դիմել էր միջնորդ դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց քննիչի միջնորդությունը, եւ նշված անձինք տեղափոխվեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ գրասենյակում տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստն անդրադարձել էր ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքներին:

Խստորեն քննադատելով կատարվածը, ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց հիշյալ մրցավարներին ցմահ որակազրկել ֆուտբոլային գործունեության իրականացումից, կարգապահական վարույթ իրականացնել այս գործընթացում ընդգրկված մյուս անձանց նկատմամբ եւ կիրառել կարգապահական կանոնակարգերով պայմանավորված խաղերի հետ կապված խստագույն միջոցները: Արդյունքում մրցավարները ցմահ որակազրկվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031