Միացյալ թագավորության Մանչեստր քաղաքի համալսարանում բացվել է «Մթնշաղ»` «Сумерки» ֆիլմի երկրպագուների համար նախատեսված ֆակուլտետ: Այս ֆակուլտետն արդեն այս տարի կընդունի առաջին ուսանողներին: Ուսումնասիրվելու է գոթական մշակույթ, պատմություն եւ այլն:
Մանչեստրի համալսարանը միակը չէ, որ ֆիլմին նվիրված ֆակուլտետ է բացում: Բրիմենգեմի համալսարանում բացվել է Հարրի Փոթերի մասին ֆիլմերին նվիրված ֆակուլտետ: Երկու դեպքում էլ բուհերի ղեկավարությունները հույս ունեն, որ հավակնորդ ուսանողների պակաս չեն զգա: