Լրահոս
Օրվա լրահոսը

«Զույգերը կկասեցնեն Սիրահարների այգում չհամբուրվելու արգելքը» (Տեսանյութ)

Օգոստոս 10,2013 18:54

Երեկվանից լրատվամիջոցներում եւ սոցցանցերում քննարկվում է  այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Ոստիկանությունը արգելել է Սիրահարների այգում զույգերի համբույրը: Նույնիսկ ասում են՝օրենքը խախտողին տուգանք է սպառնում: Հավանաբար այս լուրերին շրջանառությանը առիթ է տվել այն, որ Կովկասի ինստիտուտում Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտը (ARISC) և Կովկասի ինստիտուտը (CI) կատարել են ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել են, որ Երևանի Սիրահարների այգում ոստիկաններն արգելում են համբուրվել: «Ես չեմ հասկանում, էս օրենսդիր իշխանությունները ուրիշ բան ու գործ չունե՞ն, որ ընկել են այգիներում համբուրվող երիտասարդների ետևից», «Դա հանցանք չի, որ արգելվի». համացանցը ողողված է այս և նմանատիպ հայտարարություններով: «Առավոտ երիտասարդականը» փոքրիկ «հարցախույզ» է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում նման լուրերին: Մարդիկ պնդում էին՝ անգամ նման որոշման դեպքում զույգերը այլընտրանք կգտնեն, ոմանք էլ նույնիսկ այն միտքը հայտնեցին , որ սիրահարները ձեռքները ծալած չեն նստի և բողոքի ակցիաների միջոցով կկասեցնեն նման որոշման ընդունումը. «Եթե խառը չեն պաչել էն ձևերով, դա լավ ա, բայց եթե գոմիկ-բան, դա վատ ա »,-ասաց քաղաքացիներից մեկը: Առավել մանրամասն  տեսանյութում.

 

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լաթ says:

    Չե համբուրվելը շատ «հերոսական» արարք չի լինի էս անգամ ժողովրդի աչքի առաջ ուրիշ բան արեք՝ դուք չեք ամաչում՝ թող ժողովուրդը ամաչի:

    Բոլորին հայտնի է որ գրեթե բոլոր կենդանիները իրենց սեռական պահանջմունքները մեկուսացված (աչքից հեռու) տեղերում են բավարարում :

  2. Maxim says:

    Չափի մեջը այն է, երբ համբուրվում են առանց որևէ մեկի ներկայությամբ։ Դա շատ գեղեցիկ է։ Իսկ այս մտքի հակառակը՝ ինչու՞ չթույլատրել սեռական գործողություններ հասարակական վայրերում։ Նման այլանդակության ականատեսն եմ եղել՝ Վանքուվերում և ոչ մեկ անգամ։ Համոզված եմ, որ այդ պահին մարդը վերածվում է՝ լրիվ անասունի, եթե իհարկե մինչ այդ մարդ է եղել։ Անասունի վերածվելու մեկ այլ տարբերակ էլ կա, երբ մարդուն վստահված է, կամ նույնիսկ առանց վստահության ձեռք է գցել պետությունը ղեկավարելու ղեկը, և առանց որևէ մարդկային զգայարանների թալանում է երկրի ամեն մի բարիք,՝ լինի ընդերք, թե՛ հողի վրա աճած։ Թեպետ վերջին միտքը թեմայի հետ կապ չունի, բայց ամեն առիթով պետք է հիշեցնել մարդկանց, թե չէ այն լրիվ սովորական է դառնում շատ շատերի գիտակցության մեջ, նույնիսկ՝ օրինաչափ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031