Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը կանդամակցի բնապահպանական միջազգային կազմակերպություններին

Օգոստոս 10,2013 17:53

Մայրաքաղաքի կանաչ տարածքների լրացուցիչ խնամքին ու խտացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամների հանդիպման շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու միության այլ անդամներ:

Մինչ հարցերի քննարկմանն անցնելը Տարոն Մարգարյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Երեւան քաղաքի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին եւ համոզմունք է հայտնել, որ քաղաքաշինական խորհուրդն՝ իր բոլոր հանձնաժողովներով, գլխավոր ճարտարապետի հետ միասին ավելի ակտիվ գործունեություն կծավալի:

Անդրադառնալով մայրաքաղաքի քաղաքաշինական ծրագրերին՝ քաղաքապետը մեկ անգամ եւս վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ հանձնաժողովը պետք է գործուն մեխանիզմ լինի քաղաքաշինական ծրագրերի քննարկումների եւ վերջնական որոշումների կայացման ժամանակ։

«Հատկապես քաղաքաշինական խոշոր ծրագրերը հնարավոր է կյանքի կոչել միայն բոլոր համապատասխան հանձնաժողովների դրական եզրակացության դեպքում։ Մայրաքաղաքի զարգացումը պետք է լինի համաչափ, համակողմանի։ Բազմիցս եմ շեշտել, որ մեր առաջնային նպատակը, քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը զուգահեռ, նաեւ Երեւանի երբեմնի կանաչ զանգվածի վերականգնումը, հատկապես, քաղաքը երիզող անտառային շերտի ստեղծումը պետք է լինի, եւ հատկապես այս  հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝ ինչպես մասնագիտական խորհրդատվությամբ, այնպես էլ գործնական մասնակցությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանն իր հերթին, նախ գոհունակություն է հայտնել այս տարվա կանաչապատման, կանաչ տարածքների վերականգնման եւ ծաղկապատման ծրագրերի մասով, ապա նաեւ քաղաքապետի ուշադրությունը հրավիրել է որոշ անջրդի տարածքների հետ կապված խնդիրներին։ Քաղաքապետը բնապահպանության վարչության պետին հանձնարարել է այցելել նշված վայրեր, ուսումնասիրել դրանք եւ հնարավորին արագ լուծումներ տալ բարձրացված խնդրին։

Կարինե Դանիելյանը քաղաքապետին դիմել է նաեւ բնապահպանական միջազգային կազմակերպություններին անդամակցությունները խթանելու առաջարկությամբ, ինչին ի պատասխան Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում անմիջապես ընթացք տալ առաջարկությանը։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031