Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բրետանի մարզի ֆերմերները ի նշան բողոքի կոտրել են 100 հազար հատ ձու եւ խոստանում են ամեն օր նույնքան կոտրել, մինչեւ ձվի գները չբարձրանան:
BBC-ի հաղորդմամբ, ֆերմերները հաշվել են, որ կոտրեն իրենց արտադրած ձվի մոտ 5 տոկոսը: Ֆերմերները պնդում են, որ մեկ ձվի արտադրության վրա ծախսում են 95 եվրոսենթ, դիմացը ստանում` 95 եվրոսենթ:
Որոշ ֆերմերներ ասել են, որ պատրաստ են ձվերը նվիրել զարգացող որեւէ երկրի, պայմանով, որ Եվրամիությունում ձվի գինը կբարձրանա: