Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Բոլոր հիմնախնդիրների պատասխանատուն կառավարությունն է

Օգոստոս 10,2013 16:05
karavarutyun

ՀՀ կառավարությունը հրապարակել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները եւ զարգացման ռազմավարական առաջարկները սոցիոլոգիական հետազոտության արդյունքները»: Ուսումնասիրությունն իրականացրել է «Այ-Փի-ԷՍ-ՍԻ» քաղաքական եւ սոցիոլագիական խորհրդատավությունների ինստիտուտը: Ըստ 118 էջանոց փաստաթղթի, հարցամանը մասնակցել է 1606 հոգի` 560-ը մայրաքաղաքում, 1046-ը` մարզերում:

Հետազոտության համաձայն, հարցվածների 49 տոկոսը գործազրկությունը հիմնախնդիր է համարում աշխատատեղերի բացակայության պատճառով, 42 տոկոսն էլ կարծում է, որ եկամուտը` աշխատավարձը ցածր է: Մեծամասնությունը` 44,7%-ը, Հայաստանում ընտանիքի առաջնային հիմնախնդիրներ են համարել գործազրկությունը, աշխատատեղերի բացակայությունը: Ամենամեծ անարդարությունը, հարցվածներիմ կարծիքով, առողջապահությունում է, կոռուպցիան` դպրոցներում, բուհերում:

Բոլոր հիմնախնդիրների համար հարցվողների մեծամասնությունը, որպես պատասխանատուի, նշել է ՀՀ կառավարությանը:

 

Հետազոտությունն ամբողջությամբ` այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031