ՀՀ գյուղնախարարության տվյալներով, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ գինեգործների հետ հանդիպման ժամանակ վերամշակող կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել մթերել 172 հազար տոննա խաղող, ինչը 14 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա պահանջարկից:
Առանձին խոշոր վերամշակող ընկերություններ հայտարարել են , որ խաղողի մթերումներն իրենց ընկերություններում կկատարվեն անսահմանափակ քանակությամբ: Իսկ պտուղբանջարեղենի արտահանման ծավալների նախնական կանխատեսմամբ՝ այս տարի կարտահանվի շուրջ 15 հազար տոննա խաղող՝ նախորդ տարվա 10 հազարի դիմաց:
Հանրապետությունում օգոստոսի 9-ից սկսվել են լոլիկի եւ դեղձի մթերումները: Ըստ մշտադիտարկման ադյունքների՝ մոտ 60 հազար տոննա բանջարեղենի եւ 34 հազար տոննա պտղի մթերման նախնական պահանջարկ կա: