Այսօր` օգոստոսի 10-ին, ժամը 14:20-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի թիվ 2 հանրային լողափում ջրափրիկարարները նկատել են լողանշանը անցած խեղդվող քաղաքացու:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ջրափրկարարները անմիջապես մոտեցել եւ ջրից դուրս են բերել Գյումրի քաղաքի բնակիչ Գ. Հ.-ին (ծնվ.1991թ.) եւ տեղափոխել լողափի բուժկետ: