Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում ապրելը շատ դժվար է, և ինչքան շատ ես սեղմվում, նեղվում ամեն ինչից, այնքան ավելի ես ուզում սավառնել»

Օգոստոս 10,2013 15:41

Գյումրին, որպես բոլոր ժամանակների արվեստի և արհեստի քաղաք, միշտ էլ առանձնացել է  իր բնակիչներով և  յուրօրինակ կոլորիտով: Արաքս Ասատրյանը, ով նույնպես գյումրեցի է,  զբաղվում է նկարչությամբ: Տարբեր նկարներ է անում, իսկ այժմ հետաքրքրված է նաև  դեկորատիվ արվեստով: Ինքն էլ չգիտի՝ ավելի շատ սիրում է նկարե՞լ, թե՞ դեկորատիվ արվեստով զբաղվել, սակայն ինչպես ինքն է ասում. «Դեռ երկրորդ դասարանում էի սովորում, երբ հաճախեցի նկարչական դպրոց, մեկ տարի հետո արդեն արվեստի քոլեջ: Մինչև դպրոցն ավարտելը  քոլեջում էի սովորում: Հետո Թատերական ինստիտուտ ընդունվեցի՝ բեմանկարչության ամբիոն, անցած տարի եմ ավարտել, բայց ինչ- որ տեղ ինքուս եմ, ինքս բաներ եմ հորինում, քամում: Ես ցնդած բաներ եմ սիրում անել, ներկերս ես եմ պատրաստում, ֆիգուրատիվ բաներ չեմ սիրում, ամեն ինչից կարող եմ ոգեշնչվել»: Հուլիսի 8-10-ը Ծաղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանն  անցկացվող արվեստի եռօրյա ակադեմիայում, որտեղ հավաքվել էին  պատանի,  երիտասարդ գրողների, կոմպոզիտորների,  նկարիչներ, Արաքս նույնպես մասնակցեց: Անտարբեր չթողնելով հանդիսատեսին՝ ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
«Ճիշտն ասած ես էլ չգիտեմ ինչպես ստացվեց, որ բոլորը քվեարկեցին իմ նկարի օգտին, անկեղծ շատ էի ուրախացել: Գյումրիում մի հին փողոց կա, 14 է կոչվում, այնտեղից ֆակտուրաներ էի նկարել և որոշել էի, որ հենց դա պետք է ներկայացնեմ: Հավեսով էի աշխատել դրանց վրա, հիմա էլ շատ եմ կապվել դրանց հետ, երևի սենյակումս կախեմ»:
իրա աշխատանքն ա, որ հավանել ա ժյուրին
Արաքսը պատմում է, որ իր նկարած նկարներում մաքուր գույներ համարյա թե չկան, այնտեղ մաքուր գույներ չես տեսնի, ասում է՝ երբեք իրեն չի ստիպի գունավոր բաներ նկարել, այն ինչ գալիս է, գալիս է ներսից: «Չեմ ասի, թե Գյումրին մնացած քաղաքներից ավելի լավն է կամ վատն է, պարզապես այն իսկապես ուրիշ քաղաք է, այստեղ հավես միջավայր կա, փողոցներում շատ կարող ես գժերի տեսնել, կոնտրաստը ահավոր ցայտուն է: Մեզ մոտ կեղտոտ միջավայր կա, ու չգիտեմ ինչպե՞ս, ամենազիլ դեմքերի հենց կարողանում ես նրանց մեջ գտնել: Իհարկե, տարածքը մեծ նշանակություն ունի, այն քո մեջ ինչ -որ բաներ փոխում է: Այստեղ օդը բարենպաստ է 🙂 ապրելը՝ շատ դժվար և ինչքան շատ ես սեղմվում, նեղվում ամեն ինչից, այնքան ավելի ես ուզում թռչել: Գյումրեցիները մի տեսակ ավելի զգայուն են, շատ գործ չունեն անելու և հասցնում են զգալ, ի սրտե ապրել ջղայնանալ և ուրախանալ, չգիտեմ, այստեղ կոլորիտը իսկապես ուրիշ է»: Արաքսն արդեն մեկ ամիս է, ինչ Երևանում է,  ասում է. «Գյումրի գնում եմ շաբաթը մեկ անգամ, մեկ օրով, մի տեսակ փախչում եմ այնտեղից, այնպես չէ, որ այստեղ՝ Երևանում, հետաքրքիր է, ո՛չ, պարզապես հիմա որոշ ժամանակ ուզում եմ հեռու լինել ամեն ինչից: Ամեն րոպե ներշնչվելու առիթ կա, ինքս էլ չգիտեմ ինչից եմ փախչում, երևի երկար  նեղված չեմ ուզում լինել, պարբերաբար լավ է, բայց ոչ մշտական: Հիմա մի ծրագիր կա ընկերներիցս մեկի հետ, ուզում եմ՝ ես նկարեմ, իսկ ինքը ֆոտոներ անի այդ ընթացքում և  հոլովակ նկարահանենք»:

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031