Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանյան ամառը»` Երեւանի շրջիկ կրկեսում

Օգոստոս 10,2013 15:27

«Երեւանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչ օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելել Երեւանի շրջիկ կրկես։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, կրկեսի անվճար այցելության հրավիրատոմսեր ստացած Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները օգոստոսի 9-ի երեկոյան դարձան կրկեսային հագեցած ծրագրի առաջին հանդիսատեսը։

Հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով` շրջիկ կրկեսի մուտքը հատուկ տոմսակներով է: Արդեն իսկ թողարկվել են մեծ քանակությամբ անվճար այցելության հրավիրատոմսեր, որոնք այս օրերին բաժանվում են Երեւանի մարդաշատ վայրերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031