Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Սուրիկ Խաչատրյանի դրածոներ են լինելու եւ Հայաստանում ֆեոդալիզմը չի վերանալու

Օգոստոս 10,2013 15:24

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին նշանակված ՀՀ ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրության մասին խոսելով ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ, Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ իրենց կուսակցությունը դեռեւս չի որոշել՝ թեկնածու առաջադրելո՞ւ է այս ընտրատարածքում, թե՞ ոչ: «Այն, ինչ կասեմ ՀՀԿ-ական ցանկացած թեկնածուի մասով. դրածոներ են լինելու, Սուրիկ Խաչատրյանի դրածոն: Ամենաբարձր մակարդակով պետք է քաղաքական կամք լինի, որ ԱԺ-ը անկախ, ինքնուրույն մարմին լինի, ինքը ցանկանա, որ պատգամավորները առաջնորդվեն ու քվեարկեն խղճով, համոզմունքով, բայց երկրի նախագահին բացարձակապես պետք չէ նման խորհրդարան»:

Հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ Գորիսի դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանն է Սյունիքի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը եւ ինքն է թեկնածու առաջարկում, Սաֆարյանը պատասխանել է. «Այդ քայլը շատ վատ ուղերձ է պարունակում. գրեթե ասում են, որ Հայաստանում ֆեոդալիզմը չի վերանալու եւ ամեն մի տարածք իր ֆեոդալն ունի: Թվում էր, թե Գորիսի խայտառակ դեպքերից հետո, սպանությունից հետո, այն թատրոնից հետո, որ բեմադրեցին Գորիսում, թվում էր, թե Սերժ Սարգսյանը դա կօգտագործի այդ տարածքը ժողովրդին վերադարձնելու համար` մարզի կառավարումը նորմալ կադրերով ղեկավարելու համար, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Սարգսյանը մտածում է ֆեոդալների միջոցով իշխանությունը պահելու եւ ամբողջ պետական կառուցվածքը դրա վրա խարսխելու մասին»:

 

Հոդվածն ամբոդջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031