Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կենդանիներին ավելի շատ սիրում եմ կենդանի վիճակում, քան իմ ափսեի մեջ». Բուսակերության մասին

Օգոստոս 10,2013 14:59

Բուսակեր Ալբերտ Էնշտեյնն ասել է. «Ոչինչ այդքան օգտակար չի կարող լինել մարդու առողջության և Երկրի վրա կյանքի հետագա զարգացման համար, ինչպես բուսակերության տարածումը»:  Եվ իսկապես այսօր միլիոնավոր մարդիկ հրաժարվում են մսակերությունից՝ պնդելով, որ ամեն տարի միայն ուտելիքի համար սպանվում է շուրջ 60 մլրդ կենդանի:
Հայաստանում սա ևս լուրջ խնդիր է:
Անի Խաչատրյանը, ով արդեն մեկուկես տարի է, ինչ դարձել է բուսակեր, պատմում է, որ  մեզ մոտ՝ Հայաստանում, այսօր գնալով  շատանում են բուսակերները, ինչը իհարկե  ուրախալի փաստ է:
« Հայաստանում  թյուր կարծիք է ձևավորվել իբրև բուսակերների համար, սնունդ գտնելը դժվար է կամ կերակրացանկն է կրկնվող, սակայն  Հայաստանում  բուսակերների սնունդը բազմազան է և ընտրույթունն էլ մեծ է ու չհոգնեցնող» ,-ասում է Անի Խաչատրյանը:

Անցյալում մարդիկ հրաժարվում էին «սպանդային» կերակուրից` լոկ կրոնական կամ փիլիսոփայական նկատառումներից ելնելով, համաձայն որոնց` յուրաքանչյուր կենդանի արարած, ինչպես և մարդը, ապրելու իրավունք ունի:

Անին պատմում է, որ ինքը և իր 4-ամյա տղան արդեն մեկուկես տարի է, ինչ բուսակեր են և դա իր պատճառներն ունի:
«Չնայած բնական մորթի և կաշի չէի հագնում, սակայն սկզբում ահավոր շատ էի սիրում միս ուտել,- ասում է Անի Խաչատրյանը,- բուսակերությունը սկսվեց այն բանից հետո, երբ մի քանի հոլովակներ տեսա, թե ինչ էին անում կենդանիներին մեր ստամոքսները հասցնելու համար: Տեսահոլովակից հետո հասկացա, որ խղճիս ձայնն ավելի ուժեղ է, քան ստամոքսս: Հասկացա, որ ես կենդանիներին ավելի շատ սիրում եմ սիրում կենդանի վիճակում, քան իմ ափսեի մեջ: Երբ տղայիս բացատրեցի, թե որտեղից է ստացվում միսը, նա ինձ ասաց, որ չի ուզում կենդանիները մեռնեն, որ ինքը ուտի: Դրանից հետո  արդեն մեկուկես տարի է ես էլ, փոքրիկս էլ բուսակեր ենք և մեզ ավելի թեթև ենք զգում»:
1987թ. գերմանական համալսարաններից մեկի կողմից իրականացված սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ արևմտյան երկրներում բուսակերության անցնելն ունի հետևյալ դրդապատճառները. առողջությունը պահպանելու ձգտում (78%), էթիկա (69%), բնապահպանություն (35%), Էսթետիկա (28%), կրոնական (23%), փիլիսոփայական (22%), տնտեսական (19%) և հիգիենիկ (9%):

Ըստ Անիի՝ ամեն մարդ ունի իր պատճառները՝ մեկը բուսակեր է դառնում առողջության համար, մյուսը կենդանիների, իսկ հաջորդն էլ մի օր արթնանում ու հասկանում է, որ էլ չի կարող միս ուտել, առանց հասկանալու, թե իր հետ  ինչ կատարվեց:
Իսկ թե որքանով էր հեշտ մսից անցում կատարելը բույսերին և բանջարեղեններին, Անին պատասխանում է. «Ինձ մոտ ոչ մի խնդիր չի առաջացել, ընդհակառակը, քանի տարի ստամոքսի հետ խնդիրներ եմ ունեցել, մսից հրաժարվելով  դա նույնպես անցել է: Իսկ տղաս գրեթե երբեք չի հիվանդանում, իսկ եթե հիվանդանում էլ է, դա տևում է շատ թեթև ու շատ կարճ: Բուսակերության հետ իմ իմունիտետն էլ բարձրացավ, մի ժամանակ շատ մրսկան էի ու շուտ էի հիվանդանում: Իսկ հիմա նույնիսկ աշնանն ու գարնանը  լողանում եմ սառը գետերում ու լճերում և չեմ հիվանդանում, չնայած դա միայն բուսակերությունից չէ, ապրելակերպս ևս փոխվել է, անցել եմ  առողջ ապրելակերպի: Ոչ կանոնավոր զբաղվում եմ նաև յոգայով,իսկ  դա ևս մեծ նշանակություն ունի »:

Ինչպես Անին տեղեկացրեց ՝ սեպտեմբերի  28-ին՝ Մաշտոցի պուրակում կազմակերպվելու է Վեգան ֆեստիվալ, որի ընթացքում լինելու են տարբեր միջոցառումներ՝ workshop-եր ՝   յոգայի, կենդանիների պաշտպանության և առհասարակ առողջ ապրելակերպի վերաբերյալ: Այդ օրը նաև կցուցադրվի ֆիլմ՝ կենդանիների պահպանման մասին: Նման ֆիլմ նկարահանելու գաղափարը ևս Անիին է եղել, նա, տեսնելով իր փոքրիկի ոգևորվածությունը այս խնդրի վերաբերյալ, փորձել է ֆիլմ նկարահանել, ֆիլմի հերոսներ ընտրելով՝  երեխաներին և կենդանիներին:


Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031