Լրահոս
Օրվա լրահոսը

Բնավիրման եւ հասարակության իրավունքների հերթական ոտնահարումը Լիճքում (տեսանյութ)

Օգոստոս 10,2013 14:37

Գեղարքունիքի Լիճք գյուղում «Տեխնոման» ՍՊԸ անվամբ կազմակերպության ներկայացուցիչները գյուղի հանքային աղբյուրի տարածքում տնտեսական գործողություններ են սկսել՝ գյուղի բնակչությանը ցույց տալով հանքային ջրի բնական պաշարները տնօրինելու Բնապահպանության նախարարության թույլտվությունը:

Գավառի Օրհուս կենտրոնը տեղեկացնում է, որ գյուղացիները նոր են միայն տեղեկացել, որ համայնքին ու բնությանը պատկանող հանքային ջրի աղբյուրի տարածքը սեփականաշնորհված է եղել եւ սեփականատերը թույլատրել է այդտեղ տնտեսական գործունեություն ծավալել: Նոր են պարզել նաեւ, որ «Տեխնոման» ՍՊԸ կողմից ներկայացված Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հասարակական լսումներ եւ անտեղյակ համայնքը, փաստորեն, ոչ մի առարկություն չի ներկայացրել:

Գավառի Օրհուս կենտրոնի ունեցած տեղեկատվության համաձայն արդեն 2 օր է Լիճք համայնքի ակտիվիստները հերթապահում են եւ չեն թողնում, որ շինարարություն լինի: Նրանց իսկ պնդմամբ, իրենց պապերից ստացած ժառանգությունը ոչ ոք չի կարող խլել՝ իր սեփական գրպանի պարունակությունը ավելացնելու համար: Թե ինչ եղանակներով է աղբյուրի տարածքն առանց համայնքի իմացության սեփականաշնորհվել նախկին գյուղապետի կողմից, որի արդյունքը ներկայիս պատկերն է, ոչ ոք չգիտի: Համայնքի ակտիվիստները պահանջում են վերականգնել համապատասխան որոշման կայացման գործընթացին իրենց մասնակցության իրավունքը՝ հանրությանը կոչ անելով թույլ չտալ ոչնչացնել ժողովրդին պատկանող սեփականությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031