Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարձավճարների պատճառով ուսանողների ապագան կասակածելի է

Օգոստոս 10,2013 14:35

«Անհրաժեշտ է միահամուռ հավաքվել եւ պայքարել՝ խնդիրը բոլորինս է: Թանկացումը միայն առաջին կուրսեցիների համար է, բայց միեւնույն է դա խնդիր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՈՒՀ-երի վարձավճարների բարձրացման մասին նշեց ՀՀ նախագահին առնընթեր Հանրային խորհրդի ենթաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:

Նրա խոսքով, պրոֆեսոր-դասախոսներ կան, որոնք ստանում են ընդամենը 50-60 հազար դրամ աշխատավարձ, ինչը պարզապես ծիծաղելի է: Պետք է բարձրացնել աշխատավարձերը, բայց ոչ ուսանողների հաշվին: Դասադուլի գաղափարին կողմ պետք չէ լինել,  դա լուծում չէ:

Ենթաժողովի անդամ Արման Ղազարյանի պնդմամբ, մեր իշխանությունը խթանում է կոնֆլիկտային խնդիրներին, կոնֆլիկտ կա հասարակության,պետության, դասախոսների միջեւ. «Ուսանողները գալիս են համալսարան ապագա կառուցելու համար, բայց այսօր իրենց ապագան կասկածելի է: Եթե այսպես շարունակվի, ուսանողներն իրենք կգնան կոնֆլիկտային քայլերի, եկեք խուսափենք կոնֆլիկտից»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031