«Այդպիսի բան նախաձեռնողները կամակատարներ են: Ինչքան էլ ես քննադատել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին մինչեւ 98 թվականը եւ 2011-ից հետո, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մնում է հիմնադիր նախագահ, հաղթած նախագահ: Կարծում եմ՝ 98-ից սկսած՝ բոլոր իրար հաջորդող խայտառակ ընտրություն կոչված գործընթացներից հետո խոսել 95-ի ընտրությունների եւ հանրաքվեի մասին, դա ընդամենը հոգեխանգարվածք ունեցող մարդկանց նախաձեռնություն է»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ կազմակերպված ստորագրահավաքի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ քաղաքացիները նման նախաձեռնությամբ են հանդես եկել, եւ տեքստում ասվում է. «Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, միանում եմ ներկայացված դատական հայցին ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ.-ին կեղծելով սահմանադրական հանրաքվեն՝ ժողովրդից խլեց իշխանությունը»:
Պետրոս Մակեյանի համոզմամբ՝ «Դրանք քաղաքացիներ չեն, դրանք ստրուկ հպատակներ են, քաղաքացի էլ իրենց կոչում են: Դրանք կամակատարներ են: Ի՞նչ է փոխելու իրենց նախաձեռնությունը, ի՞նչ օգուտ է տալու այս երկրին: Այդ դեպքում իրենք թող ըմբոստանային Հոկտեմբերի 27-ի դեմ, հետո 2008-ի Մարտի 1-ի: Այդ կամակատարներն ավելի վտանգավոր են, քան սահմանին կանգնած մեր թշնամիները»:
Մեր դիտարկմանը, որ հասարակության մեջ կան այդ մեղադրանքները, որ կրիմինալը սկսվեց Վազգեն Սարգսյանից, ընտրախախտումների սկիզբը դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին սկսել եմ քննադատել 96-ին՝ նախագահական ընտրություններից հետո: Այն ժամանակ ես դեռ ՀՀՇ վարչության անդամ էի, պահանջեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որպեսզի լիցքաթափվի հասարակությունը: Այն ժամանակվանից խնդիրներ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետ, եւ 2011-ից էլ եմ քննադատել, հիշում եք: Բայց հաջորդ իշխանությունները թող այս 19 տարիներին ուղղեին իր սկսածը: Իր արածը մանկական խաղ էր՝ այսօրվա արածների հետ համեմատած»:
Կարդացեք նաև
Վերջին օրերին պարբերաբար շրջանառվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը՝ վատ ենթատեքստում: ԼՂՀ պաշտպանության նախարարն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախ է այցելել միայն 96-ին, այսինքն՝ զինադադարից երկու տարի անց միայն: Մեր հարցին՝ ինչո՞ւ են հիմա պարբերաբար նրա անունը շրջանառում վատ թեմաներում, նա այսօր իրենից վտա՞նգ է ներկայացնում քաղաքական դաշտում՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Նախ, ես հաստատ գիտեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 96-ին չի գնացել Արցախ: Նա պատերազմի ժամանակ էլ եղել է, բայց դա կապ չունի, հաղթանակն առանց նախագահի չէր լինի: Հիմա որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հիմնականում Ղարաբաղում են եղել, ավելի շատ են արել, քան Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Այդ ի՞նչ կապ ունի իր լինել-չլինելը: Ճիշտ է, արժեհամակարգի փոփոխություն է ընդհանրապես կատարվում, որը շատ տխուր է: Զուրաբյան Լյովիկի գլխավորությամբ՝ այն, ինչ արեցին մեր կուսակցության հանդեպ, ինձ համար նրանց այդ բարոյական արժեհամակարգը բացարձակ ընդունելի չէ: Բայց բոլոր դեպքերում պետք է արդարամիտ լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Այս շահամոլ ՀՀՇական գեղցին ի՞նչ իրավունք ունի քաղաքացուն հայհոյի («Պետրոս Մակեյանի համոզմամբ՝ «Դրանք քաղաքացիներ չեն, դրանք ստրուկ հպատակներ են, քաղաքացի էլ իրենց կոչում են: Դրանք կամակատարներ են»): Մնայիր գեղումդ, Պ. Մակեյան, խրոված ծախեիր: Խի՞ գեղդ թողիր ու թռար քաղաք՝ Լեւոնի թեւի տակ թռվռալու:
Բենզնին կամ Խաչիկ Ստամբոլցյանի գթության ֆոնդի ապրանքները (Չեխովի դպրոց-պահեստից) ծախելը ավելի՞ շահաբեր էր:
Աստված տա, որ Լ. Տ. – Պետրոսյանին դատեն: Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, շատերի հետ դու էլ՝ Լ. Տ.–Պ.-ի կցասայլակի նման գնալու էք:
Պետրոս Մակեյան իզուր ես խոսում, դու երբեք էլ մինիմալ արժեքային համակարգ չես ունեցել ու
Լևոնի շատ ու շատ կոպիտ սխալներից մեկը հենց դու ես եղել:
Երբ դու կամ քո տեսակից մեկը խոսում է, պարզապես զզվելի է դառնում իմ համար Հայոց
աշխարհը: Գնա ու փախցրածդ կեր, այլ բան անելու դու մտավոր կարողություն չես ունեցել երբեք:
Հայտնի է բոլորին, որ ամոթը մարդու համար է, իսկ դու դեռ փորձում ես խոսել:
Համաձայն եմ հոդվածի այն մասի հետ, որ վերջին 15 տարվա ընթացքում գործող այս ռեժիմը կատարել է այնքան հանցանքներ, որ մենք ՀՀ քաղաքացիներս հարյուր անգամ հեղափոխություն պետք է արած լինեինք: Հ.Գ. Ինչ վերավերում է հոդվածի վերաբերյալ մեկնաբանություններին` որոշ մարդիկ(հավանական է անձնական նկրտումներով) ի վիճակի չեն իրենց կարծիքը մարդկային քաղաքակիրթ լեզվով ներկայացնել հանրությանը, օգտագործելով համացանցի հնարավորությունները իրենց անձնական ճղճիմությունն են ի ցույց դնում:
Հարգելի Ռուբեն, ձեզ համար պարզ չի՞, որ այդ ստորագրահավաքն ինքնաբուխ չի, այլ որոշ տռուզների դիրիժորական փայտիկով կարգադրության արդյունք։ Իսկ նման ձևով «նախաձեռնություն» սկսողներն ի՞նչ են, եթե ոչ կամակատար ստրուկներ։ Բոլորովին կարիք չկա դեմագոգիայով զբաղվելու և Մակեյանի այդ ասածը ներկայացնելու իբրև թե ամբողջ ժողովրդի վերաբերյալ ասված միտք։ Աշխարհում և ոչ ոք նման կերպ չէր հասկանալու տվյալ նախադասությունը։
Դուք կամ որեւէ մեկը իրավունք ունե՞ք դատական հայց ներկայացնել ընդդեմ Սերժ Սարգսյանի:
Ինչու՞ Դուք կամ Լ. Տ.-Պետրոսյանը, կամ Մակեյանը, կամ «Հհշ»/»Հակ», «Հյդ», «Ժառանգություն» կոնտինգենտից ինչոր մեկը դատական հայց չի ներկայացնում ընդդեմ Սերժ Սարգսյանի:
Թող, օրինակ, Լ. Տ.-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին անվանի ավազակ (ոչ թե Հայաստանը՝ ավազակապետություն/ավազակների պետություն), ուղղակիորեն մեղադրի կոնկրետ հանցագործության մեջ եւ դատի տա: Ինչու՞ չի անում:
Կա հայկական մի տիպիկ ասացվածք՝. «Շունը շան միս չի ուտում»:
Այս ստորագրահավաք կոչվածը հերթական կապիկություն է մարդկանց շեղելու երկրում առկա խնդիրներից: Արցախ ազատագրած ազատամարտիկները այսօր իրենց հանապազօրյա հացի խնդիրը չեն կարողանում լուծել, հայ մարդը իր գոյությունը պահպանելու համար խաղաղ պայմաններում լքում է երկիրը:Դրա մասին է հարկավոր մտահոգվել, թե չէ,,,,