Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների համար վրանային ավանի ստեղծումը հակաօրինական է եւ միջազգային նորմերի խախտում:
Ըստ կազմակերպության Ռուսաստանի ծրագրի ղեկավար Տատյանա Լոկշինայի, ճամբարում երկարաժամկետ եւ առանց փաստաբանի հետ տեսակցության մնալը մարդու իրավունքների խախտում է:
Վրանային ավանը կառուցվել է, երբ հուլիսի 27-ին որոշ ներգաղթյալներ շուկայում ծեծել էին մի ոստիկանի: