Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աստղիկ Գեւորգյանը՝ քաղաքապետարանի մատույցների նստացույցի մասին. «Ավելի քաղաքակիրթ ճանապարհով պետք է լուծեն հարցերը»

Օգոստոս 10,2013 13:03

«Երիտասարդները կամ այդ նախաձեռնության հեղինակները պահանջում էին կասեցնել քաղաքապետի՝ տրանսպորտի սակագնի թանկացման որոշումը, կասեցվեց: Ուստի իմաստ չեմ գտնվում դրանից հետո այս ձեւով շարունակելը: Անկայունությունը, իրենց վիճակը՝ խոտերի վրա, արեւի տակ, եւ անձի ազատումը չի նշանակում ինչ-որ հարց կարգավորվեց»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ընդունելի՞ է Երեւանի քաղաքապետարանի առաջ նստացույց անող երիտասարդների ընդվզման նման ձեւը այսպես պատասխանեց Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանը:

Նա նշեց, որ ընդվզման այս ձեւը պետք է դիտարկել տրանսպորտի սականգների բարձրացման համատեքստում եւ հավելեց. «Ընդունում եմ երիտասարդների քաղաքացիական, հասարակական ընդվզումը տրանսպորտի սակագների բարձրացման դեմ, քանի որ մտահոգված են սոցիալական անապահով խավերով, հաշմանդամներով եւ ի պատիվ  քաղաքապետի՝ ինքը կասեցրեց իր իսկ որոշումը: Խնդիրը կարգավորվեց որոշման կասեցումով, նրանով, որ կասեցման հետ մեկտեղ քաղաքապետը նախաձեռնել է ստեղծել անկախ հանձնաժողով, որտեղ ընդգրկված կլինեն հանրային խորհրդի, ՀԿ-ների, բողոքողների ներկայացուցիչներ, եւ այդ հանձնաժողովի  ճիշտ հաշվարկի արդյունքում կորոշվի՝ տրանսպորտի ինչ սակագին ենք ունենալու: Այդ դեպքում կարծում եմ, որ հասարակական նախաձեռնության մասնակիցները մասնակից կլինեն քննարկմանը եւ գուցե կհամոզվեն, որ ուրիշ ելք չկա, պիտի բարձրացնել սակագինը, կամ՝ հակառակը: Կարծում եմ՝ ավելի քաղաքակիրթ ճանապարհով պետք է լուծեն այդ հարցերը»:

Մեր հարցին՝ փաստորեն երիտասարդների ընդվզումը քաղաքակիրթ տարբերակ չէ՞, Ա. Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Հայհոյախոսությունը, միտինգայնությունը, բարիկադային քաղաքականությունը մեր երկրին, ինչպես նաեւ հենց իրենց է վնասում: Միանշանակ բողոքի նրանց ձեւը ժողովրդավարական է, քանի որ նրանք ձեւավորում են հանրային կարծիք, արտահայտում հանրության կարծիքը: Ինչ-որ արեցին ամեն ինչ նորմալ է, բայց հիմա ինչ-որ անում են, մասնավորապես քաղաքապետի հետ այդպես խոսելը, թե արի խաղանք, ես դա չեմ հասկանում: Եթե քաղաքապետն ասում է՝ ձեր լիդերին ներկայացրեք, ասում են, թե լիդեր չունենք, ինչպե՞ս եք դա գնահատում: Եթե նրանց պահանջները լինեին սակագները բարձրացնելու որոշումը կասեցնելու կամ սակագներն իջեցնելու խնդրանքով, ես կհասկանայի, բայց, եթե մեկ կամ երկուսին պաշտոնանկ անելու համար են դա անում, ես դա չեմ հասկանում»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031