ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ: