Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Ադրբեջանի վնասները ավելի մեծ կլինեն

Օգոստոս 10,2013 12:19

Տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 335 օտարերկրացիների «Սեւ ցուցակ»: Այս անձինք եղել են Լեռնային Ղարաբաղում: Հայտնի է, որ Ադրբեջանը Ղարաբաղը համարում է օկուպացված տարածք եւ «Սեւ ցուցակ» է գցում բոլոր այն մարդկանց, որոնք այցելում են Ղարաբաղ: Ցուցակում կա Ուկրաինայի ութ քաղաքացի:

Անդրադառնալով այց ցուցակինուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին ասել է, որ նման վարքի արդյունքում Ադրբեջանի վնասներն ավելի մեծ կլինեն: Քաղաքագետը տեղի լրատվամիջոցներին ասել է, որ նման ցուցակը առաջին հերթին վնաս է երկրի միջազգային վարկին եւ որքան շատ հայտնի մարդիկ կան այդ ցուցակում` այնքան մեծ է վնասը:

Ադրբեջանի ցուցակում են ուսական НТВ+ հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը, Հարավային Կովկասում ԵՄ նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը, Միացյալ թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոյալն Քոկսը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031