Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները իրենց գումարներն ուղղում են սեփական ստամոքսի նյութափոխանակությանը

Օգոստոս 10,2013 11:14

Համաշխարհային բանկի միջոցներով Ազգային Ժողովի նիստերի օվալաձև դահլիճում տեղադրվել է օդափոխության համակարգ, որը կհովացնի պատգամավորներին, «Ճարպիկ ու ճարպոտ ցինիզմ» հրապարակման մեջ գրում է 1in.am-ը:

 

Կայքը նաեւ նկատում է. Եթե Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության գրպանները թափ տրվեն, ապա ամեն մեկի գրպանից գուցե մի ամբողջ օդափոխության համակարգի գումար թափվի: Սակայն ԱԺ պատգամավորները իրենց գումարներն ուղղում են ոչ թե ԱԺ օդափոխությանը, այլ սեփական ստամոքսի նյութափոխանակությանը՝ իրենց ճոխ «պերերիվներով»: Իսկ ԱԺ օդափոխության համակարգի համար գումարներ է հատկացնում Համաշխարհային բանկը: Պարզ չէ՝ Համաշխարհային բանկը որպես օգնությո՞ւն է տալիս այդ գումարները ԱԺ-ին, թե՞ վարկով, սակայն իհարկե սա կարևոր չէ: Եթե սա վարկ է, իհարկե, ուրեմն պարզապես զարհուրելի է, երբ միլիոնատերերը վարկ են վերցնում պետության անունից, որ իրենց կոմֆորտը հոգան: Սակայն եթե նույնիսկ սա ընդամենը օգնություն է, ապա Համաշխարհային բանկի այդ օգնությունը կարելի էր ուղղել հայաստանյան որևէ անապահով խավի օգնելուն, թեկուզ մի քանի ընտանիքի, թեկուզ մի քանի անապահով ուսանողի ուսման վարձը հոգալուն, մի քանի երեխայի առողջության:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031