Երեկ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա եւ հանգրվանել «Քինգ Հոթել Աստանա» հյուրանոցում:
Օգոստոսի 11-ին Ռաֆայել Նազարյանի սաները 2015 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում «Աստանա Արենայում» հանդիպելու են Ղազախստանի իրենց հասակակիցների հետ: Ռաֆայել Նազարյանն այդ հանդիպմանը նախապատրատվելու նպատակով ուսումնամարզական հավաքի էր հրավիրել 24 ֆուտբոլիստի, սակայն տարբեր պատճառներով հինգը դուրս են մնացել վերջնական կազմից եւ հավաքականը մեկնել է 19 ֆուտբոլիստներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ