Երեկ ինտերնետ հանրությունը խիստ ոգեւորված քննարկում էր վարչապետի երաժշտական կատարումը, որն ամբողջ օրը կայքերում էին պտտեցրել, իսկ երեկոյան «Հայլուրով» տվեցին: Տիգրան Սարգսյանն այցելել էր երիտասարդական ճամբար եւ, ոգեւորվելով ճամբարականների երգից, կիթառը ձեռքն առնելով` ինքն էլ էր նվագել ու երգել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ նույն աղբյուրի, «Բարով եկար, սիրուն կռունկ»-ն արտագաղթի «ջատագովի» կատարմամբ լսելը, անշուշտ, տարօրինակ էր: Բայց ինտերնետում, ծաղրից բացի, նաեւ հիացողներ կային վարչապետական երգեցողությամբ. մի աղջիկ «Ֆեյսբուքում» գրել էր՝ ոչինչ չէր կարող տրամադրությունս էսքան բարձրացնել՝ շնորհակալ եմ, վարչապետ ջան: Մի ուրիշը նկատել էր փոխմարզպետի «անսլուխ ու անտակտ ծափը կողքից» եւ զայրացել, թե ինչու է մեջ ընկել, երրորդը «կառավարության սոխակին» խորհուրդ էր տվել այլեւս չերգել՝ տաղանդ չունես: Մեկն էլ գրել էր. «Կիթառ սովորեցնողի տեղ ասեք՝ ուզում եմ վարչապետ դառնամ, եւ հիշել էր, որ Հրանտ Բագրատյանն էլ է կիթառ նվագում:
Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում