1980 թվականի դեկտեմբերի մեկին Խորհրդային միության Գերագույն խորհրդի նախագահության 3018-Х որոշմամբ օգոստոսի երկրորդ կիրակին հայտարարվեց «Ֆիզկուլտուրնիկի օր»:
Օրը նշվում էր դեռ 1920-30 թվականներին, երբ Խորհրդային միությունում լայնորեն կիրառելի էր «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսը:
Խորհրդային միությունում ստեղծվել են շատ մարզական ընկերություններ` «Դինամո», «Սպարտակ», «Աշխատանքային ռեզերեւներ» եւ այլն:
Այս ընկերությունների շատ սաներ, նաեւ հայաստանցիներ, դարձել են աշխարհի չեմպիոններ: Այսօր «Ֆիզկուլտուրնիկի օրը» նշվում է առավելապես Ռուսաստանում:
Կարդացեք նաև