Օգոստոսի 10-ին, ժամը 06:40-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացրել են, որ ժամը 03.53-ի սահմաններում Երեւան-Բաթումի ավտոճանապարհին` Ասպինձա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վրաստանի ոստիկանության ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետեւանքով տուժել են «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը` Մ. Պ.-ը, կինը` Թ.Պ.-ը, երեխաները` Ա. եւ Գ. Պ.-ը:
Գ. Պ.-ի վիճակը բավարար է, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են Ասպինձա քաղաքի հիվանդանոց: Դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԻ նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի: