Օգոստոսի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ըստ նախարարության, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Իչքաթափ» կոչվող տարածքում այրվել է 5 հեկտար, Երեւանի Ն. Սուրենյան փողոցի թիվ 1 եւ 2 շենքերի մոտակայքում` 300 քմ, Մառի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` 150 քմ, Սարի թաղում` 600 քմ, Աշտարակի խճուղում` Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում` 8000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: