Օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը նախապատրաստվելու համար մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել է 29 ֆուտբոլիստի:
Այսօր ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեք ֆուտբոլիստներ չեն ժամանելու հավաքական:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից: Հավաքական չի ժամանում «Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը: Նա խաղում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում եւ այլ երկրի հավաքականի կազմում հանդես գալու դեպքում կհամարվի լեգեոներական: Բացակայելու է նաեւ Իրանի «Ռահ Ահանիի» պաշտպան Վալերի Ալեքսանյանը, որը «Մալահանի» հետ հանդիպման վերջնամասում վնասվածք է ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ