Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում մեկնարկող աթլետիկայի աշխարհի 14-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնում է վազորդուհի, սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Ամալյա Շառոյանը, որը հիմնականում բնակվում եւ մարզվում է Սանկտ-Պետերբուրգում:
Հայ մարզուհին հանդես է գալու 400 մետր մրցատարածությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ