Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզում «Միասին» երիտասարդական շարժման ամենամյա հավաքին որոշել էր անակնկալ մատուցել երիտասարդներին եւ ձեռքն առնելով կիթառը՝ սկսել է երգել «Բարով եկար, սիրուն կռունկ»:
Վարչապետի այս երգը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Մեկը գտնում է, որ սա վարչապետի հակա PR-ն է, քանի որ վարչապետը շատ անտաղանդ է երգում, մյուսը գտնում է, որ լավ էլ ձայնային տվյալներ ունի:
Ճշտելու համար, թե ինչպես է երգում վարչապետը, Aravot.am-ը հարցում արեց մասնագետից՝ «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանից:
Նա երգը լսելուց հետո ասաց. «Լավ է երգում վարչապետը, բավականին տաղանդավոր է: Իր վարչապետական թերությունները մի կողմ թողած՝ երգի ասպարեզում իր մոտ վատ չի ստացվում: Եթե մի քիչ ինձ փող տա՝ կդարձնեմ իրեն աստղ: Մեր շատ երգիչներից լավ է երգում, ասեմ: Ինքը գիտի ինչ է երգում եւ համոզմունքով էր երգում: Դա շատ կարեւոր է: Մի քիչ կաշկանդվածություն կար եւ այլն, բայց իր երաժշտական տվյալները կային, երեւաց, որ տվյալներ ունի»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ ասացիք մի քիչ փող, եթե տա՝ կպարապեք իր հետ, ինչքա՞ն փող եք ուզում՝ Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ թե պարապել, կարելի է ներդրում անել նույնիսկ: Աստղ դարձնելու համար ինքը մյուսներից պետք է ավելի տա, որովհետեւ ավելի ունի: Բայց իր դեպքում ստուդիայի աշխատանքը քիչ կլինի, որովհետեւ նա երգելու այդ տաղանդն ունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինձ զարմացրեց վարչապետի այս ելույթը, որը իմ տեսածներից առաջինն էր, որ նա նորմալ կատարեց:
Սա վատ լսողություն ունեցող, գործիքին վատ տիրապետող <> տնքոց է:
Կամա թե ակամա, Եղիշե Պետրոսյանը հաստատեց ռուսական շոու-բիզնեսի պրոդյուսերների հայտնի արտհայտությունը, որը հնչում է այսպես ,,дайте денег и я из табуретки сделаю звезду,, Երգի մասնագետ չեմ,բայց ինձ թվաց,որ Վարչապետը երգեց այնպես,ինչպես որ աշխատում է:
Կարևորը ինձ թվում է ընտրված երգն էր:
Մեղմ ասած ես վարչապետի աշխատանքից շատ դժգոհ եմ, բայց մարդն ինքնաբուխ ձևով երգեց և ամենակարևորը երգն էր լավը: Կարծում եմ սա քննարկման թեմա չե:
Հ Գ Փորձեք լսել մեր շոուբիզնես կոչված երգիչ երգչուհիների կենդանի կատարումները, բացառությամբ երկու երեք հոգու՝ ողղակի սրտխառնոց կառաջացնի: