Այսօր Մոսկվայում Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՎԱԴԱ) նոր տնօրենի պաշտոնում առաջադրել է ՄՕԿ-ի փոխնախագահ, բրիտանացի Քրեյգ Ռիդիին (նկարում՝ ձախից):
ԶԼՄ-ները վստահ են, որ նոյեմբերին Իոհանեսբուրգում կայանալիք ընտրություններում 72-ամյա Ռիդիի հաստատումը ձեւական բնույթ է կրելու:
Այդ պաշտոնում Ռիդիի մրցակիցները եղել են բժշկության հարցերով ՄՕԿ-ի տնօրեն Պատրիկ Շամաշը եւ 400 մետր արգելավազքից օլիմպիական կրկնակի չեմպիոն Էդվին Մոզեսը:
ՎԱԴԱ-ի ներկայիս ղեկավար, ավստրալացի Ջոն Ֆեյխին այդ կառույցը ղեկավարում է 2007 թվականից եւ այդ պաշտոնում չի առաջադրվելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ