«Իսկ ստորագրահավաք չե՞ն անում 2005-ի Սահմանադրական հանրաքվեի խախտումների մասին, դա չեն հիշում հա՞»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես զարմացավ ՀԱԿ նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, երբ իմացավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ստորագրահավաք է սկսվել քաղաքացիների կողմից: Ինչպես տեղեկացրել ենք, քաղաքացիներից այս օրերին ստորագրություններ են հավաքում, որ՝ «Ես՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիս, միանում են ներկայացված դատական հայցին ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ-ին կեղծելով սահմանադրական հանրաքվեն ժողովրդից խլեց իշխանությունը»:
Սոս Գիմիշյանի մեկնաբանությամբ՝ «Անկախ նրանից, որ մի քիչ մենք հակասություններ ենք ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, մարդիկ, որոնք գրում են 95-ի Սահմանադրական հանրաքվեի խախտումը, միայն դա են նշում, նշանակում է, որ նրանք անկեղծ, ազնիվ մարդիկ չեն: Անազնիվ մարդկանց հետ ես ընդհանուր բան չեմ կարող ունենալ եւ չեմ կարող մասնակցել այդ ստորագրահավաքին: Եթե իրենք գրեին, որ այդպիսի բան տեղի է ունեցել նաեւ 2005-ին, դեռ շատ ավելի խայտառակ, անհամեմատ խայտառակ արդյունքներ էին, դրա մասին չեն նշում: Նշում էիք՝ բոլորը նշեիք՝ միանայինք: Ճշմարտությանը ո՞նց կարելի է չմիանալ, իսկ կիսատ-պռատ ճշմարտությանը, որը նշանակում է՝ ոչ թե ժողովրդի բուն իշխանության մասին է խոսքը, այլ կեղտոտ ինչ-որ այլ նպատակներ հետապնդող…գիտեք, ես այդպիսի խաղերի չեմ մասնակցում: Ուրիշի ձեռքին խաղալիք լինելը ոչ մեկին պատիվ չի բերում: Եթե իրենք նշեին եւ 2005-ինը, որտեղ ժողովրդի համարյա բացարձակ մեծամասնությունը կողմ է եղել Սահմանադրությանը, ընդամենը մի փոքր խնդիր գուցե եւ կար քվորումի խնդիր, եթե դա նշեին, ճշմարտության դեմ դժվար է պայքարել: Կհասկանայի, որ մարդիկ օբյեկտիվորեն մեր երկրում խնդիրները վեր են հանում: Իսկ, երբ ընտրողական են մոտենում, այդ կիսատ ճշմարտությունները այլ խնդիր են հետապնդում: Ես այդպիսի բաների հետ գործ չունեմ»:
Վերջին շրջանում պարբերաբար վատ առումով հիշեցնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, շրջանառվում են նրա մասին լուրեր: Մեր հարցին՝ նա այսօր իշխանության համար վտա՞նգ է ներկայացնում քաղաքական դաշտում՝ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Ես այսօր չեմ տեսնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ թե շատ վտանգ ներկայացնի: Չեմ տեսնում: Գուցե սխալվում եմ, գուցե չէ: Գուցե այս խոսակցություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ մեկը կանխամտածված թեկնածու է ուզում դարձնել: Ես այստեղ էլ եմ միտում տեսնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսողության հետ երևի խնդիրներ ունես Լևոն Տեր-Պետրսյանին ոչ մեկը չի կարող թեկնածու դարձնել, ուրեմն քո կարծիքով իրա «պլանկան» էդքան իջել է և դա բավական չի գտնվել են նաև մարդիկ որոնք Լևոն Տեր-Պետրոսյանին կարող են թեկնածու դարձնել, Գիմիշյան լրիվ հեչ ես եղել:
Ցեխակոշտը նստել Սարի մասին դատողություններ է անում:Ժողովրդական առած է…