Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության կայքի վրա հարձակում է տեղի ունեցել անհայտ խմբի կողմից: Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իրենց «B3YAZ» կոչող խումբը օգոստոսի 9-ին թուրքերեն հաղորդագրություն է տեղադրել ԱԳՆ կայքի վրա, որ կայքի համակարգը «դեռ վնասված չէ»:
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ հարձակումն արվել է, քանի որ ԱԳՆ-ն անտեսել է իրենց արված զգուշացումները, սակայն չի նշվում, թե ինչ զգուշացման մասին է խոսքը:
Հաղորդագրությունում նաև նշված են եղել մի շարք կայքեր, որոնցից մեկը Anti-Armenia.org-ն է (հակահայ):
Կարդացեք նաև
ԱԳՆ պաշտոնյաները դեռ մեկնաբանություն չեն տվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ