Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Իմ կարծիքով ՀԱԿ ակտիվիստների համար լավ որոշում կկայացվի»․ (Տեսանյութ)

Օգոստոս 09,2013 20:05

Այսօր իրավապաշտպան Միքայել Դանիելյանը եկել էր Վերաքննիչ դատարան՝ աջակցելու ՀԱԿ ակտիվիստներին: Նա վստահեցրեց, որ դատարանի վճիռը կլինի միայն քաղաքական որոշում. «Ինչ են որոշել վերեւներում՝ ես չեմ կարող ասել: Դատարանը Հայաստանում անկախ չի եւ իր որոշումը չի կայացնելու անկախ: Իրենց վերեւից կասեն, թե ինչ պիտի արվի, եւ կանեն: Դատավորին արդեն ինչ-որ բան ասել են: Եվ եթե Վճռաբեկն ուղարկել է գործը Վերաքննիչ, ուրեմն ինչ-որ բան այնտեղ որոշված է: Իմ կարծիքով, տղաների համար լավ որոշում կկայացվի»:

Միքայել Դանիելյանը գտնում է, որ շատ հանգիստ կարելի էր տղաներին բաց թողնել. «Ավելի շատ պետք էր մեղադրել ոստիկաններին, որ իրենց պահվածքով խախտել են, եթե չասենք օրենքը, ապա ներքին կանոնակարգը»:

Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չընդունվեց դատարանի կողմից, դրանից չի՞ կարելի եզրակացնել, որ  տրամադրվածությունը լավ չէ՝ Միքայել Դանիելյանը պատասխանեց. «Դա ոչ մի բան չի ասում: Հայաստանի դատարաններին հետեւում եմ 95թ.-ից եւ շատ լավ գիտեմ, որ Հայաստանի դատարաններից սպասել ինչ-որ նորմալ որոշում՝ չկա: Դատարաններն ընդհանրապես Հայաստանում անհասկանալի են իրենց գործողությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031