Թեհրանի հարավում Իրանի քրիստոնյաների ամենամեծ գերեզմանատունը, որտեղ նաև մեծ քանակությամբ հայեր են թաղված և որը միայն մի տարեց մահմեդական է հսկում, ցանկանում են ձեռք բերել գործարարները: Գրում է «Դոյթչ Վել» լրատվականը:
Սակայն տարածքը նրանց տրամադրելու քաղաքային իշխանությունների մերժումից հետո այն հայտնվել է անմխիթար վիճակում:
Դարվազեհ Դուլաբ թաղամասի գերեզմանատան պահակը պատմում է, որ անցած աշնանը գերեզմանաքարերի քանդման նշույլ անգամ չկար, սակայն այժմ ամեն անգամ ապշում է, երբ քանդված գերեզմանաքարեր է հայտնաբերում:
Գերեզմանատունը բաղկացած է 5 բաժիններից, որտեղ թաղված են տարբեր քրիստոնեական դավանանքի և ազգության ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայ կաթոլիկներ, հայ լուսավորչականներ, ուղղափառներ և Հռոմի կաթոլիկներ:
Կարդացեք նաև
Սակայն իրանցիների մեծ մասը գերեզմանատունը նման բաժանումների չի ենթարկում, փոխարեննը «Դուլաբ»-ն անվանում է «Հայկական գերեզմանոց», չնայած, որ այնտեղ թաղված են նաև զգալի քանակությամբ եվրոպացիներ, ռուսներ և վրացիներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ