Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան կմիավորի Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայ դպրոցականներին

Օգոստոս 09,2013 18:00

«Երբ մի քանի տարի առաջ վարչապետը առաջ քաշեց հայկական աշխարհ հասկացությունը, կասկածելի էր թվում դրա ընկալումը։Ուրախալի է, որ դպրոցական օլիմպիադաներն այսօր դասվում են այդ եզրույթի շարքում, առավել ուրախալի է,  որ հայագիտական օլիմպիադան մեծ տարածում գտավ»,-այսօր այս մասին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայագիտական գիտելիքների համահայկական 6-րդ օլիմպիադայի բացման ընթացքում ասաց ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։

Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայ դպրոցականների մասնակցությամբ մեկնարկեց Հայագիտական գիտելիքների համահայկական 6-րդ օլիմպիադան:ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2013 թվականի օգոստոսի 9-15-ը սփյուռքահայ դպրոցականների համար Հայաստանում կազմակերպում է միաժամանակ երկու աշակերտական միջոցառում` Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան եւ Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթ:

16-ամյա Անին ժամանել էր Թեհրանից, ով մրցույթի մասին տեղեկացել էր ուսուցիչներից: Տպավորված է եւ հույս ունի, որ օլիմպիադան լավ է ընթանալու: Նա շատ ավելի հեռահար ծրագրեր ունի, քան օլիմպիադային մասնակցությունն է.«Շատ եմ ուզում իրավաբան դառնալ եւ արդեն որոշել եմ, որ ուսումս այստեղ եմ շարունակելու: Առայժմ, սա իմ միակ նպատակներից մեկն է»,-ասաց դեռահասը:

Օլիմպիադայի բացման արարողությանը ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանը ընթերցեց կառավարության ղեկավարի ուղերձը ուղղված օլիմպիադայի մասնակիցներին. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ, որ արդեն ավանդական դարձած հայագիտական համահայկական այս միջոցառումն աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում է միավորել այսքան երիտասարդների, ովքեր պատանեկան տարիքում կատարում են իրենց կյանքի առաջին կարևոր քայլերից մեկը, մասնակցում են ազգաճանաչողությանն ու հայ ինքնության բացահայտմանը նվիրված այս հետաքրքրական ստուգատեսին: Ձեր  հետաքրքրությունը  հայ ժողովրդի հարուստ մշակույթի, մեր գեղեցիկ լեզվի ու հերոսական պատմության նկատմամբ ոգևորիչ է: Այն դրական ազդակ է հաղորդում ձեր հազարավոր սերնդակիցներին, խթանում է նրանց հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ: Առաջիկա օրերին դուք հնարավորություն եք ստանալու գործնականում ապացուցել, որ ստացել եք համակողմանի գիտելիքներ: Այս դեպքում է տեղին նշելը, որ ձեզնից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու այնպիսի մրցակցությունում, որտեղ չկան պարտվողներ, որտեղից դուք կտանեք գիտելիքի նորացված պաշար և ձեռք կբերեք նոր ընկերներ: Հայաստանի կառավարության համար հայագիտության զարգացումը գիտական քաղաքականության ոլորտի առաջնայնություններից է: Մեր երկրում հայագիտական աշխատանքները համակարգելու, հայագիտության ասպարեզում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնակարգելու, նրա արդյունավետ և հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով ստեղծել ենք վարչապետին առընթեր հատուկ խորհուրդ: Այս  առումով օլիմպիադայի անցկացումն ամբողջովին համահունչ է մեր ծրագրերին: Մենք խրախուսելու ենք, որ դուք մասնագիտական կողմնորոշումն ընտրելիս նախապատվությունը տաք հայագիտությանը: Հուսով եմ, որ օլիմպիադայի արդյունքում դուք էլ ավելի լավ կճանաչեք Հայաստանը եւ բոլորիս կուրախացնեք ձեր նորանոր հաջողություններով»,-նշված էր ուղերձում։

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031