Ուկրաինացի գերծանր քաշային, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, որին են պատկանում WBA/IBF/WBO տիտղոսները, զրկվել է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից, տեղեկացնում է SID գործակալությունը:
Կրտսեր Կլիչկոն չի հասցրել ժամանակին դիմել Գերմանիայի բռնցքամարտի ասոցիացիա (DVB): Նա պետք է մինչեւ օգոստոսի 1-ը ասոցիացիային տեղյակ պահեր Գերմանիայի քաղաքացիություն ստանալու մտադրության մասին:
Bild հանդեսի փոխանցմամբ, Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան մերժել էր Վլադիմիր Կլիչկոյի` օլիմպիական խաղերին մասնակցելու թեկնածությունը եւ նա կարող էր Ռիո դե Ժանեյրոյում հանդես գալ միայն որպես Գերմանիայի ներկայացուցիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ