Օգոստոսի 11-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքի «Scandic Hotel» հյուրանոցում կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
128 շախմատիստներ նոկաուտ համակարգով կպայքարեն գավաթին տիրելու համար: ՖԻՖԵ-ի վարկանիշով աշխարհի 25 ուժեղագույն գրոսմայստերներից Տրոմսյոյում հանդես են գալու 22-ը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը $1,6 միլիոն է: Հաղթողն ստանալու է $96 հազար, եզրափակչի մասնակիցը`$ 64 հազար, կիսաեզրափակչի մասնակիցները` $ 40 հազարական:
Արդեն կայացել է վիճակահանությունը եւ որոշվել են 1-ին տուրի զույգերը: Հայաստանի չորս ներկայացուցիչները մեկնարկային տուրում խաղալու են հետեւյալ մրցակիցների հետ. Լեւոն Արոնյան-Մ. Մարկով (Ղրղըզստան), Սերգեյ Մովսիսյան-Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա), Վլադիմիր Հակոբյան-Նգուեն Սոն (Վիետնամ), Զունիգա Գրանդա (Պերու)-Հրանտ Մելքումյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ