Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրող. «Փոխվարչապետը այլևս խաբելու տեղ չունի ժողովրդին»

Օգոստոս 09,2013 16:37

Վերջերս բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի են պահում Գյումրի կատարած իրենց այցերը` հնարավորինս ամեն ինչ անելով լրագրողների ու բնակիչների աչքից ու ականջից հեռու մնալու համար: Օրինակ` գրեթե ամեն ամիս Գյումրի այցելող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գալիս, Շիրակի մարզպետարանում փակ աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում ու արագ հեռանում է: Մարզպետարանի աշխատակիցներն էլ կարծես այլևս ռիսկ չեն անում ասել, որ փոխվարչապետը Գյումրիում էր, այնպիսի տպավորություն է, թե նրանց հրահանգված է այս մասին չխոսել:

Նույնիսկ այցերից մեկի ժամանակ պարոն Գևորգյանը անչափ նեղվեց` տեսնելով մարզպետարան եկած լրագրողներին, զարմացավ, թե ո՞վ է նրանց հրավիրել, խուսափեց նաև հանդիպել իրեն տեսակցելու ցանկություն ունեցող Անտառավան 3-րդ թաղամասի 26 վթարային շենքի բնակիչներին: Մի խոսքով, այդ օրը գյումրեցիները ականատես եղան փոխվարչապետի մեքենան շրջափակած բողոքավոր կանանց ու նրանց հետ բառ փոխանակելու ցանկություն չունեցող Արմեն Գևորգյանին, ով այդպես էլ չիջավ մեքենայից:

Օրերս էլ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքային քննարկում անցկացրեց, որին, սակայն , անհաղորդ մնացին շիրակցիները` լրագրողներին չհրավիրելու պատճառով: Միայն տեղեկացան, որ գլխավոր դատախազը եկել է իրենց «կրիմինալասեր» քաղաք:

Aravot.am-ը լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում իրենց այցերը հրապարակային դարձնելուց, մի՞թե վախենում են խնդիրների մեջ թաղված, բողոքավոր գյումրեցիներից, որոնց թիվը չափազանց շատ է: «Ես լրիվ հասկանում եմ իշխանավորներին, ասելիք չունեն ժողովրդին, նրանք լավ գիտեն, թե ինչ ահավոր ծանր վիճակում է ժողովուրդը և խուսափում են ժողովրդից, որովհետև ոչ մի պատասխան չեն կարողանում տալ: Եթե ընտրությունից առաջ կարող էին գալ ու ներշնչել, թե լավ կլինի, լավ կլինի, հիմա դա էլ չեն կարող ասել, որովհետև վերջիվերջո ընտրություններից հետո ոչ մի փոփոխություն չկա, ընդհակառակը` եթե ինչ-որ փոփոխություն է կատարվում, բացասական փոփոխություն է. գազի գինը թանկացավ, տրանսպորտի գինն են ուզում թանկացնել:

Վերցնենք ասենք փոխվարչապետին, ի՞նչ պիտի պատասխան տա, նրա պատասխանները էնքան սպառվել են, որ այլևս ասելիք չունի, այլևս խաբելու տեղ չունի ժողովրդին: Դրա համար գալիս, իշխանավորներով հանդիպում են, որ տեսնեն` էս մի անգամ ի՞նչ ձևով խաբեն ժողովրդին , ի՞նչ բերեն ժողովրդի գլխին: Ապշելու բան է էլի. էդ տղան էդ ի՞նչ մի անփոխարինելի դեմք է, որ էսքան տարի մնաց իշխանությունում, իհարկե Ռոբերտ Քոչարյանի շնորհքն է, նրա ամենամոտ կադրն է, բայց էդ ի՞նչ արեց ժողովրդի, կառավարության համար, որ դարձավ հավերժ իշխանավոր», -ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hamlet Mosinyan says:

    Մեր պաշտոնյաների այսպիսի աշխատաձեւի կողքին կարդում ու լսում ես, որ Նորվեգիայի վարչապետը տաքսի է քշում, որպեսզի իմանա իր ժողովրդի կարծիքը իրենց կուսակցության ու կատարած աշխատանքի մասին: Եվ հետաքրքիրն այն է, որ շատերը չեն էլ ճանաչել իրենց երկրի վարչապետին:
    Դե, թող մեր պաշտոնյաներից մեկնումեկը նման բան փորձի……
    Չգիտես՝ նախանձես, վերջնականապես թեւաթափ լինես, թքես ու հեռանաս, թե նորից փողոց դուրս գաս…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031