Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Եթե կառավարությունը գտել է, որ ճարտարապետության կոմիտեն պետք է, ուրեմն կապրենք` կտեսնենք» (Տեսանյութ)

Օգոստոս 09,2013 16:21

«Ցավոք, շինարարության ոլորտի` հատկապես մասնավոր հատվածի նախորդ տարվա ցուցանիշները համեստ են, ուստի կառավարությունը ոլորտի պատասխանատուների առաջ խնդիր է դրել՝ շինարարության ոլորտում ապահովել տնտեսական աճի ցուցանիշը, որին հասնելու համար կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պետական ծրագրերով սատարել ոլորտին»,-այսօր «Գոլդեն փելես» հյուրանոցում Շինարարի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Շինարարներին շնորհավորելու եկած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ պատվոգրեր, շնորհակալագրեր ու մեդալներ հանձնեց իրենց գործով աչքի ընկած շինարարներին: Մի քանի վաստակավոր շինարարներ նույնպես պարգեւատրվեցին: Քաղաքաշինության փոխնախարարներ Ռուզան Ալավերդյանը եւ Ալեքսան Կարապետյանը նույնպես պարգեւների արժանացան:

Նախարար Թադեւոսյանը վստահեցրեց, որ Հայաստանի շինարարությունը համաշխարհային զարգացումներից հետ չի մնում, մեր շինարարության մեջ նույնպես օգտագործվում են ամենաառաջավոր տեխնիկան, ճարտարապետական միտքը եւ այլն:

Aravot.am-ը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի ներկայումս հանրապետության ճարտարապետության վիճակը: Եվ արդյոք անհրաժե՞շտ էր Ճարտարապետության պետական կոմիտեի հիմնումը:

Պարոն Մինասյանի համոզմամբ, այսօրվա շինարարությունը կախված է մեծ ներդրումներից եւ կայուն վիճակից. «Երկրում պետք է խաղաղության վիճակ լինի, մթնոլորտը պետք է փոխվի, մնացածն արդեն ամեն ինչ կլինի, որովհետեւ մենք ի վիճակի ենք լուծելու ե’ւ շինարարական, ե’ւ ճարտարապետական հարցերը, բայց դրանք այսօրվա պայմաններում ահռելի գումարներ են պահանջում»:

Իսկ թե պե՞տք էր այդպիսի կոմիտե մեր երկրին. Մկրտիչ Մինասյանն ասաց` «Եթե կառավարությունը գտել է նպատակահարմար, որ պետք է լինի Ճարտարապետության պետական կոմիտե, ինչպես ասում են` կապրենք` կտեսնենք»:

Ճարտարապետների միության նախագահի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Շինարարության ոլորտում երկարամյա աշխատած Աշոտ Ջավախյանն էլ, որը նաեւ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարն է եղել, գտնում էր, որ Երեւանում չպետք է լինեն այդքան շատ բարձր հարկեր ունեցող շենքեր` նկատի ունենալով, որ ե’ւ մայրաքաղաքի տեսքն է աղավաղվում, ե’ւ աշխարհագրորեն երկրաշարժի գոտում է Երեւանը գտնվում:

Շինարար Ջավախյանի զրույցի մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Abrahamyan says:

    Ֆինանսների նման սուղ պայմաններում այնքան էլ հիմնավորված չէ կառավարման այնպիսի օղակի ստեղծումը, որի գործառույթները իրականացվում են այլ կառավարման օղակների կողմից: Կստացվեն ավելորդ կրկնություններ և ֆինանսների չհիմնավորված շռայլում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031