Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վկաների մեջ սեռային խտրականությո՞ւն է դնում

Օգոստոս 09,2013 16:11

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատը: Ակտիվիստներից մեկը՝ Սարգիս Գեւորգյանը, նոր միջնորդություն ներկայացրեց դատարան՝ լրացուցիչ վկաներ հրավիրելու դատարան: Այդ վկաները, ըստ պաշտպան Մուշեղ Շուշանյանի, ականատեսներ են դեպքի եւ շատ կարեւոր է նրանց հարցաքննումը դատարանում:

Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը (լուսանկարում) առարկեց՝ ասելով, որ Վճռաբեկ դատարանը, գործն ուղարկելով Վերաքննիչ, այդ վկաներին վճռի մեջ անդրադարձել է՝ նշելով, որ դատարանը անարդար չի գտնվել՝ այդ վկաներին դատարանում չլսելով, ուստի հիմա նրանց կանչելը անհիմն է:

Դատարանը միջնորդությունը խորհրդակցական սենյակում քննելուց հետո որոշեց բավարարել մասնակիորեն: Միջնորդության մեջ նշվել էր 6 վկայի անուն, դատարանը բավարարեց նրանցից երեքին դատարան որպես վկա հրավիրելու միջնորդությունը: Ուշագրավ էր, որ ըստ որոշման, աղջիկ վկաների մասով մերժեցին, հրավիրեցին միայն արական սեռի ներկայացուցիչներին:

Տիգրան Առաքելյանին այս որոշումն անհասկանալի էր՝ ինչո՞ւ միայն տղաներին, գենդերային խտրականությո՞ւն է դնում դատարանը:

Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց ամսի 26-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031