Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եզդի հովվի ոտքը կոտրել են ոչ թե սատկած ոչխարները, այլ ՝ «Մերսեդես-Բենցը»

Օգոստոս 09,2013 16:07

«Մենք որոշել ենք այս գործը փակած իրավաբաններին մեկական ոչխար ուղարկել, ոչ թե խորովածի համար, այլ  նրանք փորձեն եւ համոզվեն, որ ոչխարի հարվածի հետեւանքով մարդը չի կարող նման վնասվածք ստանալ, այն էլ՝ բազմաբեկորային»,-սպառնում է իրական տուժող իրեն համարող Իշխան Մամոյանի ներկայացուցիչը:

 2012թ. նոյեմբերի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհին վարորդ Վ.Վարդերեսյանն իր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ընթացող ոչխարի հոտին, հովիվ Իշխան Մամոյանին:

Մամոյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում էլ նախապատրաստվել են նյութեր քրեական գործ հարուցելու համար, սակայն մերժվել է այն:

Հովվի շահերի ներկայացուցիչը «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միության նախագահ, իրավաբան Ամո Շարոյանն է (լուսանկարում):

Մեզ հետ զրույցի ժամանակ նա տեղեկացրեց, որ «Դեպքի վայրում Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Սամվելյանը, առանց նորմալ զննելու տարածքը, չի արձանագրել ոչ սատկած ոչխարների դիրքը, ոչ արյունը , ոչ տրանսպորտային միջոցից պոկված մասերը, անվադողերը»:

Ըստ զրուցակցիս, քննիչը սխալ ելակետային տվյալներ է տվել դատատեխնիկական փորձագետին:

Ամո Շարոյանն ասում է, թե իբր վարորդը հինգ-վեց մետրից տեսել է ոչխարի հոտը եւ չի կարողացել կանխել վթարը, եւ  ըստ քննչականի սցենարի՝ մեղավոր են ոչխարները եւ հովիվը:

«Քննիչը Մամոյանի ձախ սրունքի մեծ ոլորքի տակի բազմաբեկոր վնասվածքները թաքցնում է, լրիվ չի արձանագրում, որոնք իրականում ծանր վնասվածքներ են: Քննիչն ասում է, թե այդ վնասվածքները վրաերթից չեն առաջացել, այլ ոչխարի հարվածի հետեւանքով»,-ասում է եզդի իրավաբանը, որը բողոքել է գլխավոր դատախազությանը, նա էլ բողոքն ուղարկել է Շիրակի մարզի դատախազություն:

«Ցավալին այն է, որ ստորադաս մարմինների անօրինական որոշումները ոչ մի կերպ չեն փորձում վերացնել վերադաս օղակները, կամ էլ մեր բողոքները, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկում են նույն այն դատախազությունը, որը հաստատել է այդ անհիմն որոշման օրինականությունը»,-հավելում է Ա.Շարոյանը:

Իրավաբանը, որն այս գործին ուշ է ներգրավվել, պահանջում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն. «Պետք է փորձագետին տրվի հետեւյալ հարցը, թե տուժող հովվի վնասվածքները առաջացել են ոչխարի՞ հարվածի հետեւանքով, թե՞ շարժվող տրանսպորտային միջոցի հարվածի հետեւանքով:

Բազմաբեկորային կոտրվածքը տեղաշարժումով ոչ միայն ոչխարները չէին կարող պատճառել, այլ նման պայմաններում Հայաստանում պատահաբար հայտնված իսպանական ցուլերը»:

Ի դեպ, հովվին, որն անգամ իր մայրենին լավ չգիտի, հարցաքննել են առանց թարգմանի, իսկ նյութերը նախապատրաստել են ոչ թե տասն օրում, այլ երեք ամսում:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն էլ չի հայտնվել անմիջապես տուժողներին:

Իրավաբանը մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզվել է, որ տուժողի ներկայացուցիչ է ճանաչվել վրաերթը կատարած վարորդը, որը վրաերթից հետո իջնելով մեքենայից, գետնին ընկած եզդուն հարցնում է՝ ե՞ս եմ հարվածել քեզ, թե՞…

«Ժամանակին ասել են, որ անարդարությունը մեկի նկատմամբ սպառնում է մեզ բոլորիս, դրա համար պարտավոր ենք պայքարել անարդարության դեմ»,-ասում է եզդի իրավաբանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ցավալի է,որ վերադաս իրավապահ մարմինները այսքանից հետո չեն վերացնում ներքին օղակների անօրինական որոշումները:Այլ մեր բողոքները ուղղարկում են նույն մարմիներին որոնք կայացրել են անօրինական որոշումները:Սթափվեք հարգարժան իրավապահներ այլևս չենք հանդուրժի Ձեր անօրինականությունները:Որոնք ուղղված են բոլորիս:Եվ հասարակությունը այլևս չի հանդուրժի Ձեր անօրինականությունները և անարդարությունը:Համլետ:

  2. Համլետ says:

    Վայ իրավպահներ վերացրեք Ձեր անհիմն որոշումը,բոլորնել կարող են սխալվել;Ժամանակին սխալից հետ կանգնելը և սխալն ընդուելը նույնպես տղամարդկություն է…Սուրեն

  3. Արմեն says:

    Շատ ցավալի է երբ մեր՝Հայաստանյան իրականության մեջ այսպիսի երևույթներ են տեղի ունենում,ինչպես կարելի է չտարբերել մեքենայի հարվածը և նրա հետևանքները զուգահեռ անցկացնելով ընտանի կենդանու՝ոչխարի հարվածի միջև,եթե այդ կենդանին կառողանար հարվածել,հարգելի իրավաբաններ դուք շփոթել եք ջայլամի հետ:Մենք եզդի երիտասարդ ուսանողներս հետևելու ենք հետագա զարգացումներին և չի բացառվում, որ հանրահավաք կկազմակերպենք մեր կողմից ընտրված ՀՀ նախագահի նստավայրի առջև,իրեն հաղորդելու մեր բաց նամակը և մեր դժգոհությունը վերը նշվածի վերաբերյալ

  4. Սուրեն says:

    Ի սեր աստծո վերացրեք այդ չարաբաստիկ անարդարացի որոշումը և միսպանեք մեր մեջ իրավապահ մարմիների հանդեպ հավատի վերջին նշուլը…
    Այդ որոշումը վիրավորանք է բոլորիս հանդեպ:Սուրեն

  5. Զուրբա says:

    Ես Զուրբա Բաքոյանս իմ վրդովմունքն եմ հայտնում այս երևույթի վերաբերյալ,հույսուվ եմ, որ 21-րդ դարում վերջ կտրվի այս կարգի անօրինականություններին և մեղավուրը կպատժվի անկախ կարգավիճակից,չէ որ բոլորս էլ մեր հայրենիքի Հայաստան աշխարհի քաղաքացիներ ենք,ունենալով հավասար իրավունքներ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031