Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գայլն ու գառը, կամ՝ «անհնար է ՌԴ-ի հետ պայմանավորվելը»

Օգոստոս 09,2013 15:58

Ռուս-վրացական հարաբերությունների առողջացումը պայմաններ կստեղծի դիվանագիտական կապերի վերականգնման համար՝ օրերս հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։

Իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տվեց վրացական «Ռուսթավի 2»-ին, որում նշել է, որ Վրաստանի վարչապետից ակնկալում է «պրագմատիկ գործողություններ»:

Մինչդեռ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ հեռանկարներ չի տեսնում ռուս-վրացական բարեկամական հարաբերությունների հաստատման հարցում. «Ես մշտապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել եմ հաճելի բաներ, ինձ պահել եմ՝ ինչպես իրեն գայլի առաջ կպահեր գառը, սակայն երբեք գայլը լավ չի վերաբերվի գառանը: Սա պետք է հասկանա վրաց ժողովուրդը եւ գնա իր ճանապարհով՝ եվրոպական ուղով: Մենք չպետք է գառներ լինենք, մենք արդեն իսկ անցել ենք այդ ճանապարհը, սակայն ոչինչ չենք օգտվել դրանից: Նոր իշխանությունները փորձում են ժողովրդին ներշնչել, որ հնարավոր է ՌԴ-ի ներկայիս ղեկավարության հետ խաղաղ գոյակցությունը: Սակայն անհնար է ՌԴ-ի ներկայիս ղեկավարության հետ պայմանավորվելը»:

Կարդացեք նաեւ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031