Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանները թույլ չեն տալիս, որ սիրահարները Սիրահարների այգում համբուրվեն

Օգոստոս 09,2013 15:47

«Ձեր կարծիքով ի՞նչ մտադրություններով է Սփյուռքը ներդրումները կատարել Սիրահարների այգում և Կասկադում»,  և «Ինչպե՞ս են ընկալվում այդ տարածքները երևանցիների կողմից». այսպիսի հարցերով Մայամիի համալսարանի դասախոս Դիանա Տեր-Ղազարյանն ու իր օգնականները դիմել են երևանցիներին՝ պարզելու, թե այս հանրային տարածքները ինչպես են ազդել Երևանի և երևանցիների վրա: Ծրագիրն իրականացվում է Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի (ARISC) դրամաշնորհի շրջանակներում: Կովկասի ինստիտուտում (CI) Դ. Տեր-Ղազարյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքում այս պահի դրությամբ գրանցված արդյունքների մասին:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի վերջո հանրային այդ տարածքները դրականորե՞ն են ազդել երևանցիների վրա, թե՝ ընդհակառակը: Դ. Տեր-Ղազարյանը պատասխանեց. «Ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ տարածքներն այցելող մարդիկ գոհ են այդ տարածքներից: Գոհ են, որ այդ տարածքները հանրային են և պետք չէ այդտեղ գտնվելու համար վճարել, ինչպես շատ այլ «օբյեկտներում»:

Օգնականներից Հայկն էլ որոշ զավեշտալի դրվագներ ներկայացրեց իրենց կատարած ուսումնասիրությունից. « Սիրահարների այգուց դժգոհում էին, որ չի թույլատրվում նստել գազոնին, կամ քայլել գազոնի վրայով, ինչը ընդունված է բոլոր զարգացած երկրներում: Բայց կային նաև կարծիքներ, որ ճիշտ են անում, որ թույլ չեն տալիս, քանի որ ՀՀ-ում դժվար է գազոն աճեցնելը: Սիրահարների այգուց դժգոհում էին, թե ոստիկանները շատ են, և նույնիսկ չեն թողնում համբուրվել: Կասկադում բողոքում էին շինարարությունից, որը անվերջ է: Շատերը կարծիք էին հայտնում, թե լավ չէ, որ մեր կառավարությունը չի կատարում այդ գործը, այլ այն կատարվում է սփյուռքի ներդրումներով: Սիրահարների այգում հին ու նոր այգու միջև էին տարեցները համեմատություն անցկացնում, ասում էին, որ այն ժամանակ բուսականությունն ավելի առատ էր և այժմ մի փոքր խորթություն կա»:

Հայկը նշեց, որ Կասկադում դժգոհում էին Բոտերոյի արձաններից ու մանրամասնեց. «Մի կին ասաց, թե «ստրիպտիզ պարող կնոջը և այս անիմաստ արձանը» պետք չէր դնել այստեղ, եթե սերունդ ենք մեծացնում ու դաստիարակում: Բայց միևնույն ժամանակ մի երիտասարդ էլ ասաց, որ լավ կլիներ՝ այդ արձանները ավելի շատ լինեին: ՌԴ-ից մի աղջիկ էլ նկատեց, որ Կասկադում հայկական արվեստ ներկայացված չէ և լավ կլիներ, որ հայկականն այդտեղ ներկայացված լիներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031