Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «100 հազար դոլար են փոխանցել, դրա հետքերով վախենում են գնալ»

Օգոստոս 09,2013 15:32

Նոյեմբերյան քաղաքում օգոստոսի 8-ին մեկնարկած «Մարդու իրավունքներից դեպի բացարձակ ժողովրդավարություն» խորագրով ժողովրդավարության ամառային ֆորումին մասնակցող Պարույր Հայրիկյանին ուղեկցում են 2 երիտասարդ թիկնապահներ: Պ. Հայրիկյանին հարցրինք, թե իր կյանքին հիմա վտա՞նգ է սպառնում եւ ինքը գո՞հ է իր դեմ կատարված մահափորձի գործով դատավարության ընթացքից: Նա ասաց.

«Անվտանգության ծառայության աշխատանքից գոհ եմ, քանի որ կարողացան կարճ ժամանակամիջոցում գտնել եւ բացահայտել կատարողներին: Բայց դժգոհ եմ, որ 100 հազար դոլար գումար է փոխանցված, անուններն էլ կան՝ ով է փոխանցել, 100 հազար դոլարը փոխանցել են, դրա հետքերով վախենում են գնալ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, մեր պետությունը բոլորի անվտանգությունը պիտի հոգար, բայց եթե որեւէ մեկին կոնկրետ վտանգ է սպառնում, մեր պետական համապատասխան մարմինները որոշել են՝ լավ կլինի, որ ինձ, առայժմ գոնե մինչեւ այս փուլն անցնի, հետեւեն: Եթե ես հանկարծ հրաժարվեմ, վաղը մի բան լինի, գիտե՞ք չէ, կասեն՝ տեսա՞ք՝ ինքը հրաժարվեց: Դրա համար պետությունը ինչ որոշել է, ես չեմ խանգարում»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ասա ումն էս դու պե՞տք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031