Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյան. «Քաղաքների գլխավոր ճարտարապետների միայն մի քանի տոկոսն ունեն ճարտարապետի դիպլոմ»

Օգոստոս 09,2013 15:10

Երեկվանից Ճարտարապետության կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Նարեկ Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե իրեն Երեւանի կենտրոնի ճարտարապետը համարող պարոն Սարգսյանը հաճույքո՞վ է աշխատելու ողջ հանրապետության ճարտարապետությունը համակարգող կառույցի ղեկավարի պաշտոնում:
«Ես երեք տարի աշխատել եմ գրեթե նույն պաշտոնում եւ բավական ծրագրեր այդ ընթացքում իրականացրել ենք, որոնք այսօր էլ շարունակվում են` Տաթեւի, Ջերմուկի վերակառուցման ծրագրերը, Դիլիջանի եւ այլն: Ընդամենը երկու տարի առաջ քաղաքաշինության նախարարությունում էի աշխատում»:

Պարոն Սարգսյանի խոսքերով, իր փոխարեն նոր նշանակված Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը «պրոֆեսիոնալ անձնավորություն է»:

Նա նաեւ անդրադարձավ իր անձի եւ գործունեության շուրջ, ընդդիմախոսների հնչեցրած գնահատականներին, ասելով, որ` «Շատ դեպքերում այդ գնահատականները սուբյեկտիվ են: Մարդիկ շատ դժգոհություններ ունենալով, աշխատում են դրանք կապել այս կամ այն անձի հետ: Կարծում եմ՝ այս կոմիտեում լուրջ խնդիրներ կկարողանանք լուծել»:

Ճարտարապետության պետական կոմիտեի նորանշանակ ղեկավարից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչով կբացատրի նման կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունը, այն դեպքում, երբ հանրապետության ճարտարապետությունը համակարգող համանման կառույցներ արդեն կան` քաղաքաշինության նախարարությունը, քաղաքաշինության տեսչությունը եւ այլն: Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս կոմիտեով ճարտարապետության բնագավառի դերի բարձրացման խնդիր է դրված եւ որ ներկայումս տեղական ինքնակառավարման օրենքի հետ կապված բազմաթիվ հակասություններ են առաջանում. «Մինչեւ 1995 թվականը Ճարտարապետության պետական կոմիտեն, նույն անվանմամբ, գործում էր: 95 թ.-ին լուծարվեց` վարչության կարգավիճակով միացավ քաղաքաշինության նախարարությանը, ավելի շուտ, շինարարության նախարարությունը եւ ճարտարապետության կոմիտեն միավորվեցին եւ դարձան քաղաքաշինության նախարարություն: Այդ ժամանակը ցույց տվեց, որ տեղական ինքնակառավարման օրենքի հետ կապված բազմաթիվ հակասություններ են առաջանում, միայն այն փաստը, որ քաղաքների գլխավոր ճարտարապետների միայն մի քանի տոկոսն ունեն ճարտարապետի դիպլոմ, այն էլ` խոսվում է միայն դիպլոմի մասին, կարողությունների մասին դեռ չենք խոսում, ինչը նշանակում է, որ դաշտը, ընդհանրապես շատ, տարրալուծվել է, եւ այդ առումով իր ֆունկցիան նորմալ չի կատարվում: Նախկինում բոլոր գլխավոր ճարտարապետները ենթարկվում էին Ճարտպետկոմին: Ներկայումս էլ խնդիրներ կան, որոնք կառավարության մեջ տարբեր գերատեսչությունների մոտ կարող են տարաձայնություններ առաջացնեն, եւ կոմիտեն ինքը լիարժեք կարող է համակարգել մասնագիտական խորհուրդներով, քաղաքները չունեն քաղաքաշինական կանոնադրություններ, կանոնադրությունների խնդիրը եւս պետք է լուծվի այդ ճանապարհով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031