«Պահանջում եմ, որ իմ խափանման միջոցը հենց հիմա փոխեք: Մեկ վայրկյան շուտ վերացրեք իմ կալանքը: Որեւէ հիմք չկա, որ ինձ պահեք անազատության մեջ»,- քիչ առաջ Վերաքննիչ դատարանում այսպիսի հայտարարություն արեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:
Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանը եւ ինչպես նախորդ նիստում, այս նիստում եւս ասաց, որ անմեղության կանխավարկած կա եւ այսքան տեւական ժամանակ նրան անազատության մեջ պահելը հիմնավոր չէ:
Տիգրան Առաքելյանը վստահեցրեց, որ ինքը չի թաքնվի, որ նախկինում ունեցել է դրա հնարավորությունը, բայց չի արել դա. «Ես բոլոր նիստերին կներկայանամ, խնդրում եմ իմ խափանման միջոցը փոխել»:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատարանը չբավարարեց այդ միջնորդությունը:
Կարդացեք նաև
Դատարանի դահլիճը սկսեց ճնշում գործադրել՝ բղավելով՝ «Ազատություն Տիգրանին, դու բարի՛ ես, դատավոր ջան, ազատ կարձակես»:
Դատավոր Եվա Դարբինյանը ժպտաց եւ մտավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի մեկ ժամից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ