Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Թոփչյան. «Նիկա Բաբայանը վառված մարդ է»

Օգոստոս 09,2013 14:36

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ պրոդյուսեր, Տանգոյի երեւանյան փառատոնի հիմնադիր Նիկա Բաբայանը հայտարարեց, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար էդուարդ Թոփչյանը իբրեւ դիրիժոր առանձնապես չի փայլում, չնայած իրեն համարում է Օհան Դուրյանի սանը, նաեւ հավելեց, թե պարտադիր չէ, որ նվագախումբը ղեկավարի հայկական ազգանունով մեկը, եթե  կարողացել են Անդրեա Բոչելի հրավիրել Հայաստան, հնարավոր կլինի օտարերկրյա դիրիժոր էլ հրավիրելու:

Aravot.am-ը Էդուարդ Թոփչյանին խնդրեց մեկնաբանել Նիկա Բաբայանի հայտարարությունը:

ՀՊՖՆ գլխավոր դիրիժորը, որի դեմ վերջին շրջանում յուրատեսակ արշավ է սկսվել, ասաց. «Չեմ պատրաստվում մեկնաբանել նրա ասածները, քանի որ նախ Նիկա Բաբայանը վառված մարդ է, տասը տարի է՝ նույն բանն է ասում, հետո նա չի կարող երաժշտության մասին լավ կամ վատ կարծիք հայտնել, որովհետեւ ինքը երաժիշտ չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ես ծանոթ չեմ Նիկա Բաբայանի հետ,նամանավանդ՝ նրա գործունեության:Ուստի եւ բնական է,չեմ կարող հայտնել իմ կարծիքը կոնկրետ նրա էության եւ գործունեության մասին: Բայց. գիտեմ Թոփչյանին,«էն էլ վունց»:Հենց այս նույն,«Առավոտ»հարգարժան թերթում ,իմ, Ցեղասպանությանը նվիրված «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» ստեղծագործության կատարման առիթով հայտարարություն արեց ՀՊՖՆ-ի տնօրեն տիկին Ռուզան Սիրունյանը, հայտարարելով,որ այդ առթիվ(կատարման)իրենց է դիմել ԱԳ նախարարությունը եւ , որ այդ ստեղծագործությունը կնդգրկվի հաջորդ տարվա համերգային ծրագրում:Դա 15.04.06 թվականի «Առավոտ»ի հերթական համարում էր: Առաջ անցնելով ասեմ,որ «Սիփանա քաջեր»ի կատարման հարցով ՀՊՖՆ-ին դիմել էր նաեւ 2006թվի մշակույթի նախարարությունը,ինչպես նաեւ շնորհիվ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի այն ընդգրկված էր Հայաստանի կոմպոզիտորների միության աշնանային փառատոնում: Եւ իրոք, 16 մայիսի 2006 թվին ՀՊՖՆ-ից ստացա նամակ, որտեղ նշված էր,որ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» ի կատարումը նշանակված է 15 հունիս 2007թվին, անգամ գրված էր՝ երբ լինենք Երեւանում եւ երբ պիտի լինեն փորձերը:Եթե կարճ՝ այն ժամանակներում(հիմա ՝ չգիտեմ) հայ կոմպոզիտորներին ք.ք անվանող Թոփչյանը (Խաչատրյանի երաժշտությունն էլ«քյաբաբի»)ինքնակամ,առանց հեղինակին (ինձ)եւ մենակատարին(որդուս)լուր տալու, իմ ստեղծագործության կատարման օրվա վրա հրավիրել էր եւ ելույթներ ունեցան(հունիսի 15,22,29-ին)Ա.Տրեգերը՝ ԱՄՆ-ից եւ Վ.Մարտիրոսյանը՝ Ֆրանսիայից:Հայաստանյան ժամանակակից լեզվով ասած, Թոփչյանը մեզ քցեց(գուցե փողը չէինք տվել…):Ավելորդ չէ ասել,որ տիկին Սիրունյանը, հետո, անհարմար չզգալով, իր նամակում ստեղծագործությանս չկատարումը պատճառաբանել էր Ա.Խաչատուրյանի անվան մրցույթի անցկացման հետ,որը , համաձայն իմ ստուգումների ավարտվել էր հունիսի 6-ին(իմ գործը պիտի կատարվեր 15-ին):Իմ բողոքին նոր նախարար Հասմիկ Պողոսյանը լռեց:Ավելին,2007թվի հուլիսի 22-ին այն ժամանակվա ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանին բողոքի նամակ հղելուց հետո «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» ի կատարումը հանձնվեց երկրորդ դիրիժոր Ռուբեն Ասատրյանին: Մաեստրոն արդեն պատրաստել էր 2008թվի իր ելույթի ծրագիրը՝ Միրզոյան,Աճեմյան եւ ես:Թոփչյանը Հասմիկ Պողոսյանի հետ արեցին ամեն բան,որ Ռուբեն Ասատրյանը ելույթ չունենա(ախր եւ Թոփչյանի եւ թե տիկին Հասմիկի կյանքը շատ էի կերել)եւ գործս ուղարկեցին միայն լարային կազմ ունեցող Երիտասարդական նվագախմբին՝ այս անգամ էլ պատճառաբանելով Հայաստանում կայանալիք «Շչեդրինյան օրեր»ի անկացումով:
    Այն օրվանից դարձել եմ «նամակ գրող»՝ կաթողիկոսից մինչեւ ՀՀ Առաջին տիկին: Բոլորը բերանները ջուր են առել,իսկ թուրքից 1000 դբ հզօրության ձայնով Ցեղասպանության ընդունում եմ պահանջում:Խելքի աշեցեք…Ներողություն վերքերս կրկին բացելու համար:Պարզապես չկարողացա անտարբեր մնալ Թոփչյանի , Նիկա Բաբայանի հանդեպ կարծիքին:Թող Թոփչյանը,նախքան ուրիշի մասին կարծիք հայտնելը կանգնի մեծ հայելու առջեւ,ձեռքում,սեփական հետույքի կողմից պահի մեկ ուրիշ հայելի եւ դիտի դիմացը՝ ինչ կա ետեւում…
    Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:10.08.13.

  2. David says:

    համերգներից մեկում աչկովս տեսա Էրեբունի Երևան կատարելիս .ինչպես նվագախումբը ավառտեց իսկ մեցն Օհան Դուրյանի «սան» Թոփչյանի ձեռքերն մնացին օդում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031