Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հնարավոր է կանչեն դատարան՝ որպես վկա․ (Տեսանյութ)

Օգոստոս 09,2013 14:29

Վերաքննիչ դատարանում դեռ շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը:

Տիգրան Առաքելյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատարան հրավիրելու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Բանն այն է, որ տուժող ոստիկանները դատարանում հայտարարել էին, որ իրենք չեն հանդիպել ոստիկանապետի հետ, մինչդեռ նույն ժամանակահատվածում Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հանդիպել է տուժող ոստիկաններին, գիտի ողջ պատմությունը:

Ավելին՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը մեջբերեց Ալիկ Սարգսյանի այն խոսքերը, ըստ որի՝ «Մեր ոստիկանների մոտ կային քերծվածքներ, բայց ես ասել եմ դրանք չգրեն», այսինքն, ուղղորդել է ոստիկաններին եւ նախաքննական մարմնին:

Մեղադրող դատախազը գտավ, որ միջնորդությունն այս փուլում վաղաժամ է: Նա չթաքցրեց, որ Ալիկ Սարգսյանի խոսքերին ծանոթ է, սակայն ասաց, որ Սարգիս Գեւորգյանի հայտնած տեղեկությունները իր համար նորություն էին:

Դատարանը գտավ, որ պաշտպանական կողմը բողոքին կից ներկայացրել է սղագրությունը՝ թղթային տեսքով՝ «Ալիկ Սերգեյիչի վկայություն» վերտառությամբ, ուստի դա կուսումնասիրեն, իսկ Ալիկ Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդության մասը առայժմ հետաձգում են, բայց չեն մերժում:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031