Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աշակերտներն ընտրում են այն մասնագիտությունները, որոնք ընտանեկան են կամ նորաձեւ». Մերի Մուրադյան

Օգոստոս 09,2013 14:23

«Ծրագրի միջոցով կփորձենք ավելի շատ ինֆորմացիա տալ աշակերտներին: Մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթացին կմասնակցի ավագ դպրոցների շուրջ 30 աշակերտ, ովքեր կկարողանան ինֆորմացիան տեղ հասցնել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում ծրագրի մասին նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:

Նրա խոսքով այսօր ընտանիքի անդամներն են որոշում իրենց երեխաների մասնագիտությունը եւ դա բերում է որոշակի խնդիրների, քանի որ շատերը չեն ընտրում այն ինչ իրենք իսկապես ցանկանում են: Մեր ուսանողները սովորում են մի բան, որը չեն ուզում: Անհրաժեշտ է ինքնուրույն կողմնորոշվել: Դիմելով աշակերտներին պրն. Ավագյանը նշեց, որ նրանք սեփական հմտություններն ավելի լավ գիտեն:

Գերմանական խորհրդատվական կենտրոնի ղեկավար Մերի Մուրադյանի պնդմամբ իրենց նպատակն է հատուկ մասնագիտական թեստերի միջոցով պարզել աշակերտների ունակությունները.

«Ցանկանում ենք երեխաների մոտ մասնագիտական կողմնորոշման հստակություն ավելացնել: Նրանք ընտրում են այն մասնագիտությունները, որոնք ընտանեկան են, կամ նորաձեւ: Հատուկ մասնագիտական թեստերի միջոցով կբացահայտենք իրենց թույլ եւ ուժեղ կողմերը»:

Սեմինարի նպատակն է աջակցել հանրապետության ավագ դպրոցների աշակերտներին ավելի լավ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Սեմինարի ընթացքում Գերմանական խորհրդատվական կենտրոնի` մասնագիտական կողմնորոշման ոլորտում վերապատրաստված մասնագետներն աշակերտներին կծանոթացնեն մասնագիտական կողմնորոշման առանձնահատկություններին, բուհերի մասնագիտությունների ցանկին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031