Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանության վարկածը քննության առարկա չի դարձել

Օգոստոս 09,2013 13:49

2013թ. օգոստոսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում ավարտվել է Տիգրան Վարյանի ինքնասպանության գործով դատաքննությունը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ճառերով:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը հանդես է եկել մեղադրական ճառով, որով մեղադրյալներ Գեւորգ Մանուկյանի եւ Էրիկ Սարգսյանի համար պահանջեց 4-ական ամիս ազատազրկում, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանի համար 7 տարի ազատազրկում:

Ճառով հանդես եկած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն իր ճառում նշել է, որ Տիգրան Վարյանի ինքնասպանության վարկածը եւ նախաքննությամբ, եւ դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ սպանության վարկածն ընդհանրապես քննության առարկա չի դարձել: Իրավապաշտպան կառույցի պաշտոնական կայքէջի` hcav.am-ի համաձայն,  Արթուր Սաքունցը հայտնել է նաեւ, որ թե դատարանը, թե մեղադրողը դատաքննության ընթացքում տուժող կողմին չհամոզեցին, որ Տ. Վարյանը ինքնասպանություն է գործել, ինչպես նաեւ տուժող կողմի մոտ չձեւավորվեց համոզմունք, թե տեղի է ունեցել արդարադատություն:

Դատարանը հրապարակել է մեղադրական դատավճիռը, որով բավարարել է Է. Սարգսյանի եւ Գ. Մանուկյանի մասով մեղադրողի միջնորդությունները, եւ քանի որ վերջիններս 2012 թ. մարտի 12-ից մինչեւ օգոստոսի 2-ը գտնվել են կալանքի տակ, նրանց ազատ է արձակել դատարանի դահլիճից:

Ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանի հանդեպ դատարանը կիրառեց ավելի մեղմ պատիժ` նրան դատապարտելով  4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն, ըստ Արթուր Սաքունցի,  «Դատական պրակտիկայում սովորաբար նման բան չի լինում»: Հելսինկյան գրասենյակը տեղեկացնում է, որ նիստը նախագահող դատավոր  Հ. Դավթյանը պատրաստվում է գնալ կենսաթոշակի:

«Առավոտի» տեղեկություններով, նա, առողջության հետ կապված, արդեն ազատվել է աշխատանքից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը 1 ամսվա ընթացքում կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ճառն ամբողջությամբ զետեղվել է գրասենյակի պաշտոնական կայքէջում:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031